Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:08

«Մեր զոհված ընկերների վրեժն անպայման պետք է լուծվի». առաջնագիծը պահողները

«Մեր զոհված ընկերների վրեժն անպայման պետք է լուծվի». առաջնագիծը պահողները

Հայրենիքի պաշտպանության գործը նոր թափ է ստացել, և պետք է լուծել զոհված ընկերների վրեժը: Այս համոզմանն են ժամկետային այն զինծառայողները, ովքեր մասնակցել են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ մարտերին:

Արևելյան ուղղությամբ թշնամուն արժանի հակահարված տված տղաների հիշողություններում դեռ վառ են ոչ վաղ անցյալում տեղի ունեցած մարտերը:

Ժամկետային զինծառայող Գառնիկ Հովհաննիսյանը պատմում է, որ մարտական գործողությունների ժամանակ առաջնագծի ու դիրքերի վրա հարձակումը գրեթե միաժամանակ է հնչել: Նրա խոսքով՝ թշնամու հրետանու թիրախում զորամասն է եղել: Զինծառայողների առաջին քայլը մշտական տեղակայման վայրը թողնելն ու մարտերին ներգրավվելն է եղել:

Հրետանային ամբողջ ստորաբաժանումը ժամանակից շուտ զբաղեցրել է դիրքն ու անցել պատասխան գործողությունների:

Գառնիկ Հովհաննիսյանն ասում է՝ պահում էին առաջնագիծը՝ թույլ չտալով թշնամուն առաջ գալ:
Երբ ժամկետային զինծառայողների կրակը խոշոր վնասներ է հասցրել թշնամուն, թշնամու կողմից սկսվել է կրակ հենց հրետանավորների ուղղությամբ:

«Իրենք ճնշում էին, որպեսզի չկարողանանք գործողություններ կատարել, բայց դա չէր խանգարում մեր խնդիրը կատարելուն»,-պատմում է ժամկետային զինծառայող Գարիկ Դալաքյանը:

Տղաները ադրբեջանական դիրքերի մի մասը հողին են հավասարեցրել: Սեպտեմբերյան մարտական գոծողություններից երկու ամիս անց զինծառայողները զգոնությունը չեն թուլացրել, նրանք այսօր էլ սպասում են թշնամուն ավելի ծանր հակահարված տալուն:

«Կազմակերպված լինելը ողջ մնալու և խնդիրը կատարելու ամենամեծ գրավականն է: Հայրենիքի պաշտպանությանը մասնակցելն ավելի ուժեղ թափ է ստացել, որովհետև ունենք զոհված ընկերներ, որոնց վրեժն անպայման պետք է լուծվի: Այսօր կյանքի հանդեպ ամեն ինչ փոխվել է, գիտենք նաև, թե ինչի է պատրաստ հակառակորդը: Եթե հայ տղամարդը հագնում է զինվորականի ահամզգեստը, այն պետք է պատվով կրի»-պատմում է ժամկետային զինծառայող Զորայր Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+