Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:51

Գլխավոր լուրերը հուլիսի 17-ի առավոտյան

Գլխավոր լուրերը հուլիսի 17-ի առավոտյան
  • Իրավիճակը սահմանին մնում է լարված։ Գիշերվա ընթացքում շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: Հակառակորդը սահմանի բոլոր ուղղություններով կիրառել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։
    Դիվերսիոն ներթափանցման արդյունքում ապրիլի 16-ի առավոտյան ժամը 03:40-ի սահմաններում Ադրբեջանի զիված ուժերի ջոկատներն ավելի քան 100 հոգու կազմով հերթական դիվերսիոն հարձակումն են գործել ՀՀ ԶՈՒ Տավուշի մարզի «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով։ Ադրբեջանի զինված ուժերը կարող էին կորցնել 10-20 զինծառայող: ՀՀ ՊՆ-ն փաստեր է հրապարակել Ադրբեջանի ԶՈւ կորուստների մասին։ Ընդ որում Հայաստանի զինված ուժերը ադրբեջանական բանակի ներկայացուցիչներին թույլ են տվել միջդիրքային գոտուց դուրս բերել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների դիակները: Այս մասին հայտնել է
    ՀՀ ՊՆ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
    Միջադեպի հետևանքով հայկական կողմից զոհեր և վիրավորներ չեն եղել։
  • Ադրբեջանական կողմը երեկ շարունակել է նաև խաղաղ բնակչության գնդակահարությունը։ Հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը։ Եվս մեկ մարտական ԱԹՍ հարվածել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մեքենայի, հայկական կողմը վիրավոր չունի, մեքենան այրվել է։
  • Տեղեկատվական պատերազմը շարունակվում է։ Ադրբեջանի ՊՆ-ն ստահոդ տեղեկություն է հրապարակել, թե, իբր, հուլիսի 16-ին Հայաստանի ԶՈւ-ին պատկանող X-55 ԱԹՍ է «խոցվել»: ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել, իսկ հաղորդագրությանը կից լուսանկարը իրականությանը չի համապատասխանում, հերքեցին ՊՆ-ից։ Այնուհետև սպառնալիքներ հնչեցին Մեծամորի ԱԷԿ-ին հարվածելու վերաբերյալ։ Իսկ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ սա պետք է մտահոգիչ լինի ինչպես ամբողջ տարածաշրջանի, այնպես էլ միջազգային հանրության համար։
  • Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը. հուլիսի 17-ին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 554 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 33559-ի: Կորոնավիրուսից մահվան ևս 15 դեպք է գրանցվել, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 607-ի։
  • Ռուսաստանի Դաշնությունը կանի հնարավորը, որպեսզի կարգավորի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա սրացումը, հինգշաբթի հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն: ՌԴ ԱԳՆ և պաշտպանության բանակը աշխատում են հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ սահմանում իրավիճակի հետագա լարվածություն թույլ չտալու համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
  • Ադրբեջանի ԱԳ նախարարի հրաժարականի մասին լուրերը հաստատվեցին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնանկ է արել արտգործնախարար Էլմար Մամեդյարովին։  Մամեդյարովը ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականի ապրիլից: Արտաքին գործերի նոր նախարար է նշանակվել Ջեյհուն Բայրամովը։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն  աշխատանքային այցով ժամանել է Բելառուսի Հանրապետություն: Կառավարության ղեկավարը հուլիսի 17-ին Մինսկում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, հայտնում է վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
  • ՀՀ ԱԺ-ն ավարտեց արտահերթ նստաշրջանի օրակարգը․ 2 նախագիծ վերադարձվեց երկրորդ ընթերցման փուլ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+