К содержанию
Суббота, 28 ноября
Ереван +8°
  • Ереван+8°
  • Гюмри+4°
  • Ванадзор+12°
  • Капан+13°
  • Севан+7°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 15:35

ԱԺ-ն ավարտեց արտահերթ նստաշրջանի օրակարգը․ 2 նախագիծ վերադարձվեց երկրորդ ընթերցման փուլ

Խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ մերժեց «ԱԺ կանոնակարգ օրենքում» լրացում կատարելու նախագիծը՝ 1 կողմ, 79 դեմ և 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: 

Օրինագծով նախատեսվում է գրավոր քվեարկելու հնարավորություն տալ համավարակի հիմքով արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման մեջ գտնվող պատգամավորներին:

Խորհրդարանը 1 կողմ, 78 դեմ, 7 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ մերժեց «ԱԺ կանոնակարգ օրենքում» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը:  Նախագծով առաջարկվում է հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման իրավունքով օժտել ոչ թե Ազգային ժողովի խմբակցություններին, այլ Ազգային ժողովի նախագահին, որն ունի խորհրդարանը ներկայացնելու և նրա բնականոն գործունեությունն ապահովելու իրավասություն:  Առաջարկի ընդունման պարագայում կապահովվի գործընթացում թեկնածուի անխոչընդոտ առաջադրումը և մրցութային խորհրդի բնականոն գործունեությունը:

«Բնակչության բժշկական օգնության  և սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթեցմամբ ընդունվեց 99 կողմ ձայնով: 

Նախագծով նախատեսվում է սահմանել արտակարգ իրավիճակներում նախարարության գործունեության պլաններ, որոնց հաստատման լիազորությունը վերապահվում է կառավարութանը: Նաև ֆիքսում է, որ առնվազն 5 տարին մեկ այս պլանները պետք է վերանայվեն՝ կախված բժշկագիտության զարգացման միտումներից:

«ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 96 կողմ ձայնով:  Նախագծով առաջարկվում է աշխատանքային գրքույկների թվայնացման ժամկետը երկարաձգել ևս մեկուկես տարով՝ մինչև 2022-ի հունվարի 1-ը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՊՈԱԿ-ների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը՝ 82 կողմ, 11 ձեռնպահ ձայներով: Նախագծով առաջարկվում է ՊՈԱԿ-ներին ամրակցված գույքը վարձակալության հանձնել բացառապես կառավարության հաստատած կարգով, որի նպատակն է պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացումը և դրանով նաև պետբյուջեի եկամուտների ավելացումը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 79 կողմ, 17 դեմ ձայներով, ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը: 

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը՝ 95 կողմ, 1 դեմ ձայներով: Նախագծով տեղական արտադրության կոնյակի գովազդը բացառությունից կհանվի, և դրա հեռարձակումը նույնպես կարգելվի ժամը՝ 06:00-22:30-ը:

«Ընդերքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 98 կողմ ձայնով: Նախագծով առաջարկվող ամենաառաջնային փոփոխությունն արդյունահանման թույլտվության հետ է կապված: Առաջարկվում է արդյունահանման թույլտվություն չտրամադրել այն դեպքում, եթե տվյալ հանքավայրի պաշարները ուսումնասիրված և հաստատված չեն՝ մետաղականի համար՝ վերջին հինգ տարվա ընթացքում, ոչ մետաղականի համար՝ վերջին 10 տարվա ընթացքում:

«Ռազմարդյունաբերության մասին» և «Պաշտպանության մասին» օրենքներում փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 99 կողմ ձայնով: 

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. Сперцян помог «Аль-Ахли» обыграть команду Роналду в чемпионате Саудовской Аравии21 ноября
  2. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  3. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  4. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  5. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
  6. Суд обязал Овсепян доказать факт голосования за оппозицию по иску против Пашиняна24 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+