К содержанию
Суббота, 28 ноября
Ереван +7°
  • Ереван+7°
  • Гюмри+3°
  • Ванадзор+12°
  • Капан+13°
  • Севан+7°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 14:10

Վերջին օրերի իրադարձությունները զարգանում են «Անվախ» կոչվող դիրքի ուղղությամբ․ Փաշինյան

Այս գիշեր՝ ժամը 03։40-ի սահմաններում, Ադրբեջանի զիված ուժերի ջոկատներն ավելի քան 100 հոգու կազմով հերթական դիվերսիոն հարձակումն են գործել ՀՀ ԶՈՒ Տավուշի մարզի «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դիրքը գտնվում է Տավուշի մարզի Մովսես-Այգեպար գյուղերի ուղղությամբ և հենց այս դիրքի ուղղությամբ են զարգանում վերջին օրերի իրադարձությունները։ Հայոց բանակի դիրքապահները նկատել են հակառակորդի տեղաշարժն ու անցնելով շրջանաձև պաշտպանության՝ կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել՝ նախնական տվյալներով տալով զոհեր և վիրավորներ, կորցնելով տեխնիկա։ Այնուհետև Ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05։20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից։ Զուգահեռ գրոհներ են ձեռնարկվել «Անվախ» դիրքի հարևան դիրքների ուղղությամբ, սական ՀՀ ԶՈՒ-ն բոլոր գրոհները վստահորեն հետ են մղել և իրավիճակն առել լիակատար վերահսկողության տակ»,- ասաց վարչապետն՝ ընդգծելով, որ մեր կողմից զոհեր ու վիրավորներ չկան՝ ո՛չ զինվորականների, ո՛չ քաղաքացիական բնակչության շրջանում։

Փաշինյանը նշեց, որ սկսած կիրակի օրվանից՝ Ադրբեջանը հրետակոծել է Մովսես, Այգեպար, Կարմիրաղբյուր, Չինարի գյուղերը, ինչի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի տներ՝ նշելով, որ հանձնարարել է ուսումնասիրել վերջին օրերին հասցված վնասները և տալ գնահատական՝ նշելով, որ ՀՀ ԶՈՒ-ն բարձր մակարդակով կատարում է իր առջև դրված խնդիրը, մեզ հարկավոր է ամուր թիկունք։

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. Сперцян помог «Аль-Ахли» обыграть команду Роналду в чемпионате Саудовской Аравии21 ноября
  2. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  3. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  4. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  5. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
  6. Суд обязал Овсепян доказать факт голосования за оппозицию по иску против Пашиняна24 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+