«Հորդորում ենք բացառել կամավորական առանձին խմբերով Տավուշ մեկնելը և ավտոերթեր չկազմակերպել դեպի Տավուշ։ Այս պահին նման ակցիաները կարող են խանգարել ԶՈւ-երի և տեղական ինքակառավարման մարմինների բնականոն գործունեությանը»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, որ առայժմ կամավորների առաջնագիծ մեկնելու կարիք չկա , հայկական զինուժն իր առջև դրված խնդիրն խնդիրն իրականացնում է փայլուն:
«Արդեն քանի օր է՝ տեղական ինքնակառավարման մարմինների զորամասերի մոտ հավաքվում են պատրաստակամ հայրենակիցները՝ հիմնականում ազատամարտիկներ, նախկին զինվորականներ, բժիշկներ, որոնք պատրաստակամություն են հայտնում մեկնելու մարտական դիրքեր, ծառայություն կատարել և այլն: Մենք ասում ենք, որ կարիք չկա, ես երեկ էլ ասացի, որ զինված ուժերը կոնկրետ իրենց խնդիրը կատարում են: Այս մասին այսօր կլինի պաշտպանության նախարարության հայտարարությունը»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







