Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:10

«Միասնության թևերը» ՊՆ-ից պարզաբանումներ է պահանջել ադրբեջանական հնարավոր առաջխաղացման վերաբերյալ

«Միասնության թևերը» ՊՆ-ից պարզաբանումներ է պահանջել ադրբեջանական հնարավոր առաջխաղացման վերաբերյալ

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչները մարտի 10-ին բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ և գերատեսչությանը փոխանցել փաստաթղթեր ու արբանյակային լուսանկարներ, որոնք, ըստ նրանց, վկայում են Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոր առաջխաղացում և դիրքերի կառուցում։

«Միասնության թևերը» Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից պահանջում է պատասխանել, թե ինչո՞ւ են իշխանությունները թաքցրել այդ տեղեկատվությունը հանրությունից և ինչո՞ւ է նախարարն ԱԺ-ում հերքել «Միասնության թևեր»-ի վարչապետի թեկնածու, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունները՝ դրանք որակելով սուտ։

Նախաձեռնության անդամ Նարեկ Պարոնյանը նշել է, որ իրենք ունեն հստակ փաստեր, հետազոտությունների արդյունքներ, որոնք փաստում են ադրբեջանական առաջխաղացման մասին:

«Մենք ունենք արբանյակային լուսանկարներ, որտեղ շատ հստակ երևում է, թե ինչ է տեղի ունեցել և ինչ են արել ադրբեջանցիները»,- հավելել է նա։

Պարոնյանը պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է 2025 թվականի օգոստոսին Վարդենիսի տարածաշրջանում ադրբեջանական կողմից նոր դիրքերի կառուցմանը:

«2025 թվականի հուլիսի 31-ի դրությամբ՝ այս դիրքերը չկային: Միջպետական ճանապարհը և այդ գյուղերից միջպետական ճանապարհ տանող ամբողջ հատվածը ևս գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ: Սա տեղի է ունեցել 2025 թվականի ընթացքում»,- ընդգծել է նախաձեռնության անդամը:

Նրա պնդմամբ՝ նոր դիրքի տեղակայման և ամրապնդման արդյունքում Սոթքի հանքավայրն ամբողջությամբ հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի հսկողության ներքո։ Պարոնյանի գնահատմամբ՝ այս դիրքերը կարող են օգտագործվել հետագա հնարավոր լայնամասշտաբ ներխուժման համար:

Թաթոյանը մարտի 4-ի ասուլիսում հայտարարել էր, որ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական նոր դիրք է հայտնվել: Նա նշել էր, որ ադրբեջանական կողմը Վարդենիսում տեղակայել է մարտական հերթապահություն իրականացնող դիրքեր, ինչպես նաև հենակետեր հրաձգային, ականանետային և այլ խոշոր տրամաչափի զինատեսակների համար:

Նույն օրը Պապիկյանը, Ազգային ժողովի ամբիոնից հանդես գալով, կտրականապես հերքել էր Թաթոյանի պնդումները՝ դրանք որակելով սուտ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+