ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական ավտովթարից տուժածների վիճակի մասին: Նրա խոսքով՝ 10 մարդ հոսպիտալացվել է մարզային և երևանյան բժշկական կենտրոններ։
Ըստ նախարարի՝ այս պահին նրանք բուժզննում են անցնում, կան ծանր դեպքեր։ Ավանեսյանը տեղեկացրել է, որ վաղ առավոտից շտապօգնության ծառայության Արագածոտնի մարզային բաժանմունքի բրիգադներն աշխատում են ուժեղացված ռեժիմով՝ տուժածներին ցուցաբերելով բուժօգնություն:
Նախարարը հորդորել է քաղաքացիներին պահպանել անվտանգության կանոնները, օգտվել անվտանգության գոտիներից և մինչև 7 տարեկան երեխաների համար նախատեսված մանկական մեքենայի նստատեղերից:
Ավելի վաղ ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնել էր, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալին-Բազմաբերդ հատվածում բախվել է 15 ավտոմեքենա: Ըստ Shamshyan.com-ի տվյալների՝ կա ավելի քան 10 տուժած:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







