Հունվարի 27-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-55-րդ կմ հատվածում տեղի են ունեցել ՃՏՊ-ներ․ բախվել է ընդհանուր 15 տրանսպորտային միջոց, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչությունը դեպքի մասին ահազանգն ստացել է ժամը 11։10-ին։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ 2 քաղաքացու դուրս են բերել Ford մակնիշի ավտոմեքենաներից, մոտեցրել շտապօգնության մեքենային և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ 10-ից ավելի վիրավոր կա։ Որոշ հատվածներում վթարված ավտոմեքենաների պատճառով երթևեկությունը դարձել է մասամբ դանդաղընթաց։ Կայքը հայտնում է, որ ճանապարհն ամբողջությամբ մառախլապատ է։






































