Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:46

Բռնի տեղահանումից հետո ՀՀ-ից մեկնել ու չի վերադարձել ավելի քան 15 000 արցախցի

Բռնի տեղահանումից հետո ՀՀ-ից մեկնել ու չի վերադարձել ավելի քան 15 000 արցախցի

Վերջին 2 տարում Հայաստանից մեկնել ու չի վերադարձել Արցախից բռնի տեղահանված ավելի քան 15 000 մարդ, այդ մասին են վկայում ՀՀ ազգային անվտանգության ծառայության տվյալները՝ Armenia Today-ի հարցմանն ի պատասխան։

«2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 19-ը Հայաստանց մեկնել ու չի վերադարձել Ղարաբաղից բռնի տեղահանված 15 954 անձ»,- հայտնել են ԱԱԾ-ից։

2023-ի սեպտեմբերի 19-20-ն Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Արցախից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը գերազանցել էր 100 հազարը։ Հայաստանի կառավարությունը որոշում էր ընդունել արցախցիներին ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին, որով օրենքի ուժով նրանք դառնում են փախստական։

2024-ին ԱԱԾ-ից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ նույն տարվա հուլիսի 27-ի դրությամբ՝ 2020-ի սեպտեմբերի 27-ից մինչև 2024-ի հուլիսի 1-ը Հայաստանից հեռացել էր շուրջ 23 404 արցախցի, ավելի ուշ ԱԱԾ-ն Armenia Today-ին հայտնել էր, որ 2020-ից ի վեր երկիրը լքած արցախցիների թիվը գրեթե 27 հազար է։

Կարդացեք նաև՝ 

«Երկու տարի առանց Արցախի». սեպտեմբերի 19-ը հայտարարվել է Բռնի տեղահանության և պահանջատիրության օր

«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն

Բարձր հարկեր և աջակցության բացակայություն. ի՞նչ դժվարություններ ունի արցախյան բիզնեսը

Արցախցիների համար պետական ծրագրերը նվազում են, Սամվել Կարապետյանինը՝ շարունակվում․ «Մեր ձևով» շարժման անդամ

Աննա Բադալյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+