• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հուլիս 2026 15:00
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Բարձր հարկեր և աջակցության բացակայություն. ի՞նչ դժվարություններ ունի արցախյան բիզնեսը Հայաստանում

Էքսկլյուզիվ, Տնտեսություն,
10 Դեկտեմբեր 2024 19:00
ShareShareShare
telegram

Հայաստանում աշնան կեսի դրությամբ՝ վերագրանցվել է ավելի վաղ Արցախում գրանցված 262 իրավաբանական անձ, Armenia Today-ին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից: Գերատեսչությունում Armenia Today-ի թղթակցին պարզաբանել են, որ կառավարությունն արցախցիներին հնարավորություն է տվել մինչև 2024 թվականի դեկտեմբեր պարզեցված ընթացակարգով բիզնեսի վերագրանցման ընթացակարգ անցնել։

Armenia Today-ը զրուցել է ավելի քան 20 արցախցի գործարարի հետ և պարզել, թե ի՞նչ դժվարությունների են բախվում նրանք Հայաստանում բիզնես հիմնելիս, ի՞նչը կօգնի հետագայում ընդլայնել այն, ի/նչ միջոցներ կարող են մեղմել ադապտացման գործընթացը Հայաստանում:

Սրճարան-փռի հիմնադիր Դոնարա Գասպարյանը, քաղցրավենիքի խանութի սեփականատեր Ալվինա Գաբրիելյանը և ֆերմայի հիմնադիր Նարինե Մաթևոսյանն Armenia Today-ին պատմել են իրենց աշխատանքի մանրամասների, դժվարությունների և հաջողությունների մասին*:

Armenia Today-ի թղթակիցը զրուցել է նաև տնտեսագետ Հրանտ Միքայելյանի և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Տիրուհի Նազարեթյանի հետ՝ խնդրելով գնահատել Հայաստանում արցախյան բիզնեսի ադապտացման ռիսկերն ու հեռանկարները:

Հարցմանը մասնակցած գործարարների մեծ մասը Հայաստանում արցախցիների բիզնեսի առջև ծառացած առաջնահերթ խնդիրների թվում նշել է բարձր հարկերը և տարածքների համար սահմանված թանկ վարձավճարները, առաջնային հումքի և սարքավորումների բարձր գները:

Փորձագետների կարծիքով՝ այդ խնդիրները կարող են լուծել պետական աջակցության հասցեական ծրագրերը։

Բարձր հարկերը և թանկ վարձավճարները հիմնական խոչընդոտն են

«Ժենգյալով հաց՝ Դոնարայից» ապրանքանիշի հիմնադիր Դոնարա Գասպարյանը, որը 2023 թվականի հոկտեմբերին Երևանում վերաբացել է արցախյան ֆիրմային թխվածքի, հացի և խմորեղենի արտադրություն, առաջնահերթ խնդիրների թվում հարկային ծանր բեռն է առանձնացրել և նշել, որ շատ արցախցիներ այս հարցում պետության աջակցության կարիք ունեն։

«Եթե պետությունն օգներ հարկերի կրճատման հարցում, լավ կլիներ։ Ես ոչ միայն իմ փոխարեն եմ խոսում, այլև բոլոր արցախցիների»,- ասել է Դոնարան։

Նա պատմել է, որ բիզնեսը դեռևս շահույթ չի բերում, և դժվարությամբ է կարողանում հոգալ բոլոր ծախսերը, քանի որ Հայաստանում հարկերն ավելի բարձր են, քան Արցախում: Ի տարբերություն Արցախի, որտեղ հարկերը վճարում էին երեք ամիսը մեկ, Հայաստանում դրանք պետք է վճարել ամեն ամիս։ Դոնարայի ընտանիքում կա վեց մարդ, որոնց նույնպես պետք է պահել։ Արդյունքում՝ ամբողջ շահույթը ծախսվում է գործառնական ծախսերը հոգալու համար (հարկեր, հումք):

«Մի կտոր երջանկություն» հացաբուլկեղենի խանութ հացատան հիմնադիր Ալվինա Գաբրիելյանը բողոքում է այն նույն խնդիրներից, որոնց բախվում է Երևանում ցանկացած սկսնակ գործարար՝ բարձր վարձավճարներ և հարկեր, թանկարժեք հումք և մրցակցային միջավայր:

«2020 թվականի պատերազմից հետո, երբ Ադրբեջանն օկուպացրել էր հողերը, ստիպված էինք կրկին 11 միլիոն դրամով երեք հեկտար հողամաս գնել։ Մշակեցինք այդ հողը և ընկույզի այգի տնկեցինք։ Կցանկանայի այստեղ էլ զբաղվել դրանով, բայց հողը շատ թանկ է, աջակցություն չկա կառավարությունից։ Գոնե մեզ մի քիչ ժամանակ տվեցին, որպեսզի կարողանանք ոտքի կանգնել, եկամուտներ ստանալ և վարձավճարներ ու հարկեր վճարել»,- պատմում է Ալվինան։

Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղում գործող ֆերմայի հիմնադիր Նարինե Մաթևոսյանը կարծում է, որ արցախցի գործարարներին տրամադրվող օգնությունը պետք է հասցեական լինի:

«Պետությունը պետք է օգնի արցախցի գործարարներին։ Թե ի՞նչ հնարավորություններ կունենա պետությունն ինձ օգնելու, չգիտեմ»,- ասել է Նարինեն։

Նա պատմել է, որ ֆերմերային բիզնեսի մասին մտածել է 2024 թվականի մարտին, երբ Հրազդանում էր ապրում և խոզեր էր պահում։ Բայց ժամանակի ընթացքում պարզվել է, որ վաճառքից ստացված եկամուտները չեն բավականացնում կենդանիների կերի և խնամքի ծախսերը հոգալու համար: Այդ պատճառով ընտանիքը որոշել է զբաղվել ոչխարաբուծությամբ և թռչնաբուծությամբ։ Այժմ Նարինեի ֆերմայում կա ավելի քան 32 հավ, 100 գլուխ ոչխար և մեկ տասնյակ խոզ: Վերջիններին Նարինեն որոշել է վաճառել, որպեսզի ֆերմերային տնտեսություններում ոչխարների գլխաքանակն ավելանա։ 

Թանկ հումքը և ուժեղ մրցակցությունը բիզնեսի ընդլայնման խոչընդոտ են

Ալվինա Գաբրիելյանը պատմել է, որ իրեն անհրաժեշտ մեկ կիլոգրամ հումքի դիմաց պետք է տալ մոտ 40 դոլար (15,5 հազար դրամ)։ Նա վստահ է, որ նման պայմաններով բիզնեսը կարող է շահույթ բերել միայն պետական աջակցությամբ։ Շահույթ ստանալու համար, բացի շոկոլադից, Ալվինան վաճառում է նաև թարմ խմորեղեն, պատվերով տորթեր է պատրաստում։

«Մեզ ոտքի կանգնելու համար մի քիչ ժամանակ է պետք։ Մրցունակ լինելու համար անհրաժեշտ է առաջարկել լավագույն արտադրանքը, դրա համար անհրաժեշտ է համապատասխան հումք»,- ասում է Ալվինան։

Նարինեն պատմել է, որ խոզի միսն անընդհատ էժանանում է, դրան զուգահեռ՝ խոզերի կերը բավականին թանկ է։

«13 խոզի համար երեք օրը մեկ 35-40 հազար դրամի կեր եմ գնել»,- ասել է Նարինեն:

Ցույց տալով թարմ թխած հացը՝ Դոնորան պատմում է, որ բիզնեսն ընդլայնելու և դրա եկամտաբերությունը բարձրացնելու համար որոշել են ժենգյալով հացից բացի խմորեղեն և արցախյան հաց պատրաստել։ 

«Հարսս էլ կոմպոտ, ջեմ, թթու է պատրաստում… Սկսեցինք թխել մեր Ղարաբաղի թոնրի հացը, շատ լավ է ստացվում։ Թխում ենք օրական 20-25 հատ։ Մարդկանց դուր է եկել…»,- ասում է Դոնարան ու անմիջապես սուրճ է պատրաստում, որ մեզ թարմ խմորեղեն հյուրասիրի, քանի որ մինչ նկարահանումները հասցրել էինք փորձել ժենգյալով հաց։

Լիզինգային ծրագրեր, իրավական և պետական աջակցության ծրագիր

Ֆինանսների նախարարությունից Armenia Today-ին պարզաբանել են, որ արցախցիներին հասցեական արտոնություններ տրամադրելը կարող է շուկայում անհավասար մրցակցային պայմաններ ստեղծել։ Գերատեսչության ներկայացուցչի կարծիքով՝ Հայաստանում գործող հարկային օրենսդրությունը բարենպաստ պայմաններ է ապահովում սկսնակ գործարարների համար։

Ֆինանսների նախարարությունը կոչ է արել օգտվել միկրոբիզնեսին ընձեռված հնարավորություններից, օրինակ՝ հարկային արտոնյալ համակարգից այն կազմակերպությունների համար, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը: Փորձագետները համաձայն չեն նման դիրքորոշման հետ։ Տնտեսագետ Հրանտ Միքայելյանն Armenia Today-ին ասել է, որ աջակցության նպատակային ծրագրերի բացակայությունը բարդացնում է արցախցի գործարարների ադապտացման գործընթացը Հայաստանում, քանի որ նրանք բախվում են իրավական, ֆինանսական խնդիրների։

Նրա հաշվարկներով՝ 2023 թվականից արցախցիների միայն մոտ 10%-ին է հաջողվել վերագրանցել իրենց բիզնեսը Հայաստանում։

Տնտեսագետը նշել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել այն արտակարգ պայմանները, որոնց դեպքում արցախցիները Հայաստանում բիզնես են սկսում, ներառյալ՝ փաստաթղթային խնդիրները, որոնք նույնպես խոչընդոտ են գործարարների համար:

«Արցախցիներին ստիպեցին նոր անձնագրեր ստանալ։ Առհասարակ, փաստաթղթերի հետ կապված խնդիրները բավականին շատ են։ Բռնի տեղահանվածների դեպքում այդ խնդիրները շատ դժվար են լուծվում, քանի որ մարդիկ Արցախում են թողել այն ամենը, ինչ ունեին, այդ թվում՝ բազմաթիվ փաստաթղթեր։ Առաջանում է նաև փաստաթղթերի վերաճանաչման խնդիր, գումարած՝ ֆինանսական, իրավական խնդիրներ, հասարակության որոշակի խտրական վերաբերմունք»,- պարզաբանել է նա։

Միքայելյանի խոսքով՝ Հայաստանում գրանցված արցախցիների բիզնեսի կարգավիճակն զգալիորեն նվազել է՝ խոշոր բիզնեսի մակարդակից հասնելով մինչև փոքր բիզնեսի և միկրոբիզնեսի: Տնտեսագետն ընդգծել է իրավական հարցերով աջակցության և փաստաթղթերի ձևակերպման հատուկ ծրագրերի մշակման, ինչպես նաև լիզինգային ծրագրերի մշակման անհրաժեշտության մասին։

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Տիրուհի Նազարեթյանը կարծում է, որ Հայաստանում արցախցիների բիզնեսի վերագրանցման գործընթացին խոչընդոտում են նաև Հայաստանում նրանց ինտեգրման ընդհանուր դժվարությունները:

«Միջին և փոքր բիզնես հիմնել ցանկացողները և նրանք, ովքեր ցանկանում են ձեռք բերել համապատասխան նյութատեխնիկական բազա, բախվում են մի քանի խնդրի։ Օրինակ՝ ջերմոցային տնտեսության լավ մասնագետներ կան։ Միևնույն ժամանակ՝ նրանք ջերմոցներ հիմնելու համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներ ձեռք բերելու և գնելու խնդիր ունեն։ Կան նաև մարդիկ, ովքեր ցանկանում են սովորել այդ գործը»,- հայտարարել է նա։

Նազարեթյանի խոսքով՝ արցախցիների մոտ նաև փաստաթղթերի հետ կապված խնդիրներ են առաջանում, և մարդիկ չեն ցանկանում մեծ վարկային պարտավորություններ ստանձնել: Նա նշել է, որ աշխատանքի հնարավորություններ կան հիմնականում կրթության, զինվորական ծառայության և շինարարության ոլորտներում՝ հատկապես սահմանամերձ շրջաններում։

Armenia Today-ին Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ 44-օրյա պատերազմից մինչ 2024 թվականի հոկտեմբերի 30-ը Հայաստանից մեկնած և չվերադարձած արցախցիների թիվը կազմել է շուրջ 19 հազար մարդ։

Այս պահին Նարինեն, Դոնարան և Ալվինան, ինչպես շատ արցախցիներ, ովքեր իրենց բիզնեսն սկսել են Հայաստանում, փորձում են հաղթահարել իրավական և ֆինանսական խնդիրները՝ հույս ունենալով, որ պետությունն ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի իրենց բիզնեսի կայացման համար:

«Բայց մենք՝ արցախցիներս, տոկուն ենք, հույսը ոչ թե պետության օգնության, այլ միայն մեզ վրա ենք դնում։ Մենք ինքներս պայքարում ենք»,- ընդգծել է Նարինեն։

Սկզբում հողը ծլեց, ծիլերը չորացան, հետո նորից կանաչեցին՝ որպես հույս, որ ընտանիքը կվերադառնա հայկական Արցախ։

Կարդացեք նաև՝

«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն

«Արցախից բերված մի բուռ հողը ծիլ է տվել». արցախցի Նարինե Մաթևոսյանը Շղարշիկ գյուղում ֆերմա է հիմնել

«Սեկրետ չկա, պետք է սիրես գործդ». ինչպես է արցախցի Դոնարա Գասպարյանն սկսել ժենգյալով հաց թխել Հայաստանում

«Կարևորը որակն է և վերաբերմունքը». արցախցի Ալվինա Գաբրիելյանի «Մի կտոր երջանկությունը» Երևանում

*Նախագիծը պատրաստվել է «HEKS/EPER» և «Brot für die Welt» բարեգործական հիմնադրամների աջակցությամբ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից իրականացվող «Որակյալ լրագրությունը՝ հակամարտությունների վերափոխման գրավական» ծրագրի շրջանակում: Նախագծում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չարտացոլել HEKS/EPER-ի, «Brot für die Welt»-ի և ՄՆԿ-ի տեսակետները։
telegram
Tags: Armenia TodayАрменияЕреванԱրցախԲարձր հարկերգործարարների՞նչ դժվարություններ ունի արցախյան բիզնեսը Հայաստանումտեսանյութ

Հարակից հրապարակումներ

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48

Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը հուլիսի 19-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,5 դրամ միջին կշռված գնով և վաճառում 368,47 դրամով, տեղեկանում...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 18-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

18 Հուլիս 2026 09:46

Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 18-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,35 դրամ միջին գնով, վաճառում՝ 368,02 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

Թեղուտի հանքավայրն անցել է TRIPP+ հիմնադրամի ղեկավարի ընկերությանը․ ԶԼՄ

Թեղուտի հանքավայրն անցել է TRIPP+ հիմնադրամի ղեկավարի ընկերությանը․ ԶԼՄ

17 Հուլիս 2026 21:41

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրն անցել է ամերիկյան ընկերության, որը ղեկավարում է Հայաստանով անցնող TRIPP տրանսպորտային երթուղու (Trump Route for International Peace...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 17-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

17 Հուլիս 2026 16:57

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 17-ին, կազմել է 366,85 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,28 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

«Մուլտի Սթոուն»-ի անգործ մնացած աշխատակիցներին Քննչականում չեն ընդունել

«Մուլտի Սթոուն»-ի անգործ մնացած աշխատակիցներին Քննչականում չեն ընդունել

17 Հուլիս 2026 16:08

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Սթոուն» գործարանի աշխատակիցները, ձեռնարկության կապարակնքումից 11 օր անց, շարունակում են բողոքի...

Карапетян связал дальнейшие шаги «Сильной Армении» с пересчетом голосов

Ընտրությունից ընտրություն չենք գալու. Կարապետյանը լսել է կուրթանեցիների խնդիրները

17 Հուլիս 2026 13:39

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանն այցելել է Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղ և հանդիպել բնակիչների հետ։ «Մեր...

Load More
Xosum
  • Լուրեր
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09
Арман Царукян одержал победу над Джорджио Пулласом на турнире RAF 07

Արման Ծառուկյանը հայտնել է Օլիմպիական խաղերին մասնակցելու մտադրության մասին

18 Հուլիս 2026 23:36
Стрельба произошла на улице Мурацана в Ереване: есть погибший

Երևանում հնչած կրակոցների հետևանքով կա զոհ

18 Հուլիս 2026 22:55
Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

18 Հուլիս 2026 22:16
Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

18 Հուլիս 2026 21:30
CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

18 Հուլիս 2026 21:06

Ռուսաստանը պատրաստ է օգնել Բաքվին և Երևանին տրանսպորտային հարցերում․ Լավրով

18 Հուլիս 2026 20:21
Адвокат заявил о нарушении закона в деле экс-главы Конституционного суда

ՍԴ նախկին դատավոր Հրայր Թովմասյանը դիմել է ՄԻԵԴ

18 Հուլիս 2026 19:37
Армянские шахматисты заняли первые три места на турнире в Поти

Հայ շախմատիստները Փոթիում անցկացված մրցաշարի լավագույն եռյակում են

18 Հուլիս 2026 18:52
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ը հայտնել է հարձակումից տուժած վաճառողներին փոխհատուցելու մասին

18 Հուլիս 2026 18:16

Իրանը կասեցնում է ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը

18 Հուլիս 2026 17:45
Երկրաշարժ Թուրքիայում

Իրանի հարավում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը Պարսից ծոցում է

18 Հուլիս 2026 16:45
Գերմանիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

Գերմանիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

18 Հուլիս 2026 16:30
Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է հոշոտված տղամարդու դի․ ԶԼՄ

Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է հոշոտված տղամարդու դի․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 15:50
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

18 Հուլիս 2026 15:12
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе
Աշխարհում

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58

Ռուսաստանի հրթիռային հարվածի հետևանքով վնասվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Հրապարակված լուսանկարներում երևում են կոտրված...

Read moreDetails
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին
Սպորտ

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20

ԱՄՆ-ի Միլուոկի քաղաքում կայացած Real American Freestyle (RAF) լիգայի 11-րդ մրցաշարում Հայաստանը ներկայացնող ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է աշխարհի քառակի...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ