• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հուլիս 2026 18:12
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Երկու տարի առանց Արցախի». սեպտեմբերի 19-ը հայտարարվել է Բռնի տեղահանության և պահանջատիրության օր

Արցախ,
19 Սեպտեմբեր 2025 10:32
ShareShareShare
«Երկու տարի առանց Արցախի». սեպտեմբերի 19-ը հայտարարվել է Բռնի տեղահանության և պահանջատիրության օր
telegram

Արցախի կորստից 2 տարի անց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ սեպտեմբերի 19-ը հայտարարվել է Բռնի տեղահանության և պահանջատիրության օր, հայտնել են Արցախի մշակույթի նախարարությունից։

Համապատասխան փոփոխություն է կատարվել «Տոն և հիշատակի օրերի մասին» Արցախի Հանրապետության օրենքում:

Երկու տարի առաջ այս օրը՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի Հանրապետությունն անցել էր Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ավելի քան 100 հազար արցախցի ստիպված էր լքել հայրենիքը, մղվող մարտերում 223 մարդ էր զոհվել։ Armenia Today-ն ի մի է բերել 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմի առանցքային իրադարձությունները։

Սեպտեմբերի 19 | Ռազմական գործողությունների սկիզբ. ինչպես Ադրբեջանը բացատրեց իր հարձակումը

11:00

Պատերազմն սկսվել էր, երբ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, ադրբեջանական զինուժն Ասկերանի շրջանում՝ ականանետի կիրառմամբ, խախտել էր հրադադարի պահպանման ռեժիմը։ Սրան նախորդել էր Ադրբեջանի ՆԳՆ հաղորդագրությունն ավտոմեքենայի երկու ուղևորի մահվան մասին, որը սեպտեմբերի 19-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, «Ֆիզուլիից Շուշի տանող ճանապարհին ականի վրա պայթել էր»։ Պաշտոնական Ստեփանակերտը հերքել էր Ադրբեջանի մեղադրանքներն Արցախի ՊԲ զինծառայողների կողմից Ֆիզուլի-Շուշի ճանապարհի ենթադրյալ ականապատման մասին։ Նույն օրն Արցախի ՊՆ-ն հերքել էր Բաքվի մեղադրանքներն այն մասին, որ ՊԲ համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 18-ին՝ ժամը 20։28-20։34-ն ընկած ժամանակահատվածում, ճնշել են Բաքու-Թբիլիսի երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը։

13:00

Նույն օրը՝ ժամը 13:00-ին, ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել էր հրադադարը՝ կիրառելով հրթիռահրետանային հարվածներ։ Հրթիռակոծությունն սկսվել էր Ստեփանակերտի մատույցներից, որտեղ, ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, տեղակայված էին ռուս խաղաղապահները։ Միացել էր քաղաքի օդային ռմբակոծության ազդանշանը: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Բաքուն ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ զգուշացրել էր ռուսական կոնտինգենտին։ Ավելի ուշ Հայաստանի կառավարության գրասենյակը հայտարարել էր, որ Ռուսաստանը Հայաստանին չի տեղեկացրել Արցախում Ադրբեջանի ռազմական գործողությունների մասին։

Սեպտեմբերի 20 | Բանակցությունների դադարեցում և Բաքվի կողմից հարվածների վերսկսում

Մարտերը տևել են երկու օր։ Սեպտեմբերի 20-ին Արցախի իշխանություններն ընդունել էին հրադադարի մասին ռուս խաղաղապահների առաջարկը, ըստ որի՝ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեին ժամը 13:00-ին։ Սակայն սեպտեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, հակառակորդը վերսկսել էր հրետանային հարվածները Մարտունու ուղղությամբ։ Թնդանոթային և գնդացիրների կրակոցները շարունակվել էին մինչև ժամը 15:30-ը։ Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանն Armenia Today-ի հետ զրույցում նշել էր, որ Բաքվի կողմից հրետակոծության դադարեցումից հետո Արցախում իրավիճակը քաոսային է։

Բաքուն Արցախի քաղաքների ռմբակոծումը բացատրել էր նրանով, որ «խաղաղ բնակավայրերի մոտ տեղակայված էին ռազմական օբյեկտներ»։ Սեպտեմբերի 20-ի երեկոյան ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ավտոմեքենայի գնդակոծման հետևանքով ռուս զինծառայողների մահվան մասին։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Ղարաբաղում ռուս խաղաղապահների սպանությունը բացատրել էր հայ զինվորականների հետ շփոթելու հանգամանքով։

Սեպտեմբերի 21 | Ստեփանակերտի գնդակոծումը, Արցախի ղեկավարությանն ստիպել են ցրել բանակը և ստորագրել հանրապետությունը լուծարելու մասին փաստաթուղթ

Սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտի բնակիչներն Armenia Today-ին հայտնել էին, որ այդ օրն Ադրբեջանը կրակել էր քաղաքի վրա։ Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական, Հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն Armenia Today-ին հաստատել էր Ստեփանակերտի գնդակոծման մասին տեղեկատվությունը։

Խաղաղապահների միջնորդությամբ Ստեփանակերտը սեպտեմբերի 20-ին պայմանավորվածություն էր ձեռք բերել ռուսական խաղաղապահ զորամասի տեղակայման գոտուց ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման և «Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի» զինված կազմավորումների կազմալուծման ու ամբողջական զինաթափման և Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկայի ու սպառազինության դուրսբերման վերաբերյալ»՝ դրանց շուտափույթ օգտահանման նպատակով։

Սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում կայացել էր Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որտեղ արցախյան պատվիրակությունը գլխավորել էր Արցախի Ազգային ժողովի Ժողովրդավարական ​​կուսակցություն խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը։ Մեկ այլ հանդիպում էլ տեղի էր ունեցել սեպտեմբերի 23-ին՝ Խոջալուում (Իվանյան)։ Միաժամանակ՝ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ բանակցություններում անվտանգության հնարավոր երաշխիքների կամ համաներման առումով արդյունքներ չկան։ Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչները պայմանավորվել էին ստեղծել Ղարաբաղում «կոմունալ, բժշկական և այլ քաղաքացիական գործունեության» համատեղ աշխատանքային խումբ։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 28-ին հրամանագիր էր ստորագրել բոլոր պետական ​​հիմնարկներն ու կազմակերպությունները մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարելու մասին։

Սեպտեմբերի 24 | Արցախի բնիկ բնակչության գաղթի և բռնի տեղահանման սկիզբը

Սեպտեմբերի 24-ին Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել էր Արցախից վիրավորներով ԿԽՄԿ 23 մեքենայի Լաչինի միջանցքով անցնելու մասին։ Նույն օրն սկսվել էր հանրապետության բնակչության զգալի մասի արտագաղթը։ Armenia Today-ը սեպտեմբերի 26-ին այցելել էր Կոռնիձոր և զրուցել տեղահանվածների հետ։ Հոկտեմբերի 6-ին Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած բռնի տեղահանվածների թիվը կազմել էր 100 632 մարդ։

Սեպտեմբերի 25 | Ողբերգական պայթյուն Ստեփանակերտի տարածքում վառելիքի պահեստում, դրա պատճառները լիովին պարզված չեն

Սեպտեմբերի 25-ին ուժգին պայթյուն էր տեղի ունեցել Ստեփանակերտի տարածքում գտնվող վառելիքի պահեստում, որի հետևանքով զոհվել էր ավելի քան 200 մարդ, վիրավորվել՝ գրեթե 300-ը։ Ըստ Շահրամանյանի՝ պայթյունը տեղի էր ունեցել ՊԲ-ի համար վառելիքի անձեռնմխելի պահեստում, որն իշխանությունները փորձել են չօգտագործել մինչ ռազմական գործողությունների սկսվելը։ Այն իրավիճակում, երբ բնակչությունը պահանջում էր ճանապարհ տրամադրել դեպի Հայաստան, քաղաքացիների շրջանում խուճապ էր տարածվել, լուրեր են շրջանառվել, որ ադրբեջանական անցակետը բաց է լինելու միայն մի քանի հազար մարդու համար։

«Մեր բնակչությունը խուճապի հետևանքով հայտնվել էր զորամասի պահեստում, և այդ իրավիճակը բերել էր նրան, որ չէին պահպանվել անվտանգության տարրական կանոնները, իրականացվել էր բենզինի ինքնուրույն դուրսբերում պահեստից, և տեղի էր ունեցել այդ պայթյունը, որը խլել էր շատ կյանքեր: Մենք ունեցել ենք գրեթե նույն զոհերի թիվը, ինչ ռազմական գործողությունների ընթացքում»,- ասել էր նա։

Սեպտեմբերի 27 | Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների ձերբակալությունը

2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սահմանային ծառայությունը Հայաստանի հետ սահմանը հատելու փորձի ժամանակ ձերբակալել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Նրան սպառնում է մինչև 14 տարվա ազատազրկում։ 2023 թվականի սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանությունները գերեվարել և ձերբակալել էին նաև հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։ Մայիսին Բաքվի դատարանը հինգ ամսով երկարացրել էր Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների կալանքի ժամկետը։ ՄՔԴ նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Արցախի նախկին ղեկավարների ձերբակալությունն անվանել էր «ցեղասպանության գագաթնակետ»։

Կողմերի կորուստները

Արցախի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհվել էր 223 մարդ, որից 25-ը խաղաղ բնակիչներ են, այդ թվում՝ 5 անչափահաս։ Մարտերի ընթացքում վիրավորվել էր 244 մարդ, նրանցից մոտ 80-ը խաղաղ բնակիչներ են, այդ թվում՝ 10 անչափահաս։ 20 մարդ անհետ կորել է, որոնցից 5-ը խաղաղ բնակիչներ են։ Արձանագրվել է մահացածների դիերի նկատմամբ անարգանքի 20 դեպք, որոնց վերաբերյալ կան համապատասխան փորձագիտական ​​եզրակացություններ։ Ստեփանակերտի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի և ադրբեջանական հարձակման հետևանքով 311 տուժած տեղափոխվել էր Հայաստանի հիվանդանոցներ։

Ադրբեջանի առողջապահության նախարարությունը հայտնել էր սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով 192 զինծառայողի մահվան մասին։ Վիրավորվել էր 511 ադրբեջանցի զինվորական և 1 քաղաքացիական անձ։ Բռնագաղթից հետո Արցախում մնացել է 100 միլիարդ դոլարի ունեցվածք, ըստ Genesis Armenia վերլուծական կենտրոնի, արցախցիները Լեռնային Ղարաբաղում թողել են 11 450 բնակարան, 13 550 տուն, 15 գործարան, 60 ֆաբրիկա, ինչպես նաև օդանավակայան, 4 ջրամբար, 5 ջրանցք, 37 ՀԷԿ, 48 հանք, 11 հիվանդանոց, 3500 հա անտառ և 1000 հա նռան այգի։ Բացի այդ՝ 385 եկեղեցի և 60 վանական համալիր, 200 մշակութային կենտրոն, 25 թանգարան, 156 գրադարան, 4 համալսարան, 7 քոլեջ, 232 դպրոց, 232 մարզադահլիճ, 11 մարզադպրոց, 4 մարզադաշտ, 2385 խաչքար։

Caucasus Heritage Watch-ը (CHW), վկայակոչելով արբանյակային լուսանկարները, հայտնում է, որ 2023 թվականի սեպտեմբերին հայերի բռնի տեղահանումից հետո Լեռնային Ղարաբաղում ոչնչացված մշակութային ժառանգության օբյեկտների թիվն աճել է 75%-ով։

Հայաստանի իշխանությունների քայլերն ի պաշտպանություն Արցախի ժողովրդի

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 26-ին հավանություն էր տվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին փախստականի կարգավիճակին համարժեք ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տալու մասին որոշմանը։ Նոյեմբերի 9-ին կառավարությունը հաստատել էր նաև նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղից հարկադիր տեղահանված անձանց առաջնային սոցիալական ծախսերը հոգալու համար նպաստների վճարումները՝ 50 հազար դրամ մեկ անձի համար՝ վարձավճարի և կոմունալ ծախսերի համար։ Հունվարին իշխանությունները հաստատել էին տեղահանվածների համար մասնագիտական ​​ուսուցում կազմակերպելու և աշխատանքային փորձ ձեռք բերելու ծրագիրը։ Որոշման համաձայն՝ պետությունը յուրաքանչյուր ամիս կփոխհատուցի 50 հազար դրամ՝ որպես կրթաթոշակ, 50 հազար դրամ՝ ուսման վարձի համար, որից հետո գործատուն աշխատողի հետ կկնքի աշխատանքային պայմանագիր՝ առնվազն երեք ամսով։

Կառավարությունը մայիսի 16-ին ընդունել էր Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին բնակարաններով ապահովելու ծրագիր։ Կառավարությունը ծրագրի մասնակիցներին կտրամադրի հավաստագրեր։ Armenia Today-ն ուսումնասիրել էր ծրագիրը և պատրաստել կարճ ուղեցույց, որը կօգնի արցախցի մեր հայրենակիցներին ծանոթանալ ծրագրի պայմաններին։

Արցախցիների կյանքը Հայաստան տեղափոխվելուց հետո

Լեռնային Ղարաբաղից շուրջ 3 հազար փախստական բռնագաղթից հետո ստացել է Հայաստանի քաղաքացիություն, այսինքն՝ տեղահանվածների 3%-ից պակաս։ Օգոստոսի վերջի դրությամբ՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել մոտ 4300 տեղահանված անձ։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հունիսի 12-ին հայտարարել էր, որ Արցախից հազարից ավելի անհատ ձեռնարկատերեր արդեն գրանցված են Հայաստանում։ Հայաստանի խորհրդարանը հունիսի 13-ին ընդունել էր Արդարադատության նախարարության առաջարկը՝ Հայաստանում արցախցի գործարարների գրանցման ժամկետները երկարաձգել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը։ Հայաստանի պետական ​​ռեգիստրի գործակալությունն Armenia Today-ին հայտնել էր 2024 թվականի մայիսի 1-ի դրությամբ գրանցված արցախյան 235 ընկերությունների մասին։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պատրաստակամություն էր հայտնել բիզնես գաղափարները քննարկել արցախցի գործարարների հետ։ Հունիսի 5-10-ը Armenia Today-ը զրուցել էր արցախցի 20 գործարարի հետ, ովքեր իրենց բիզնեսը տեղափոխել են Հայաստան։ Հարցվածները նշել էին, որ Հայաստանում զրոյից բիզնես սկսելը բավականին դժվար է, և իրենք պետական ​​աջակցության կարիք ունեն։ Մեծամասնությունն անհրաժեշտ միջոցների թվում նշել էր արտոնյալ վարձավճարը կամ հարկային արձակուրդները։ Հայաստանի ֆինանսների նախարարությունից Armenia Today-ին հայտնել էին, որ գերատեսչությունն արցախյան բիզնեսին աջակցելու նման ծրագրեր չունի։ Ըստ նախարարության՝ արցախյան բիզնեսին արտոնություններ տալը տեղին չէ, այդ պատճառով նախարարությունն այս ուղղությամբ քայլեր չի ձեռնարկել, իսկ Հայաստանի հարկային օրենսդրությունն արդեն իսկ «բարենպաստ հնարավորություններ» է տալիս բիզնեսին։

Ավելի քան 27 հազար արցախցի լքել է Հայաստանը

Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ից 2024 թվականին հայտնել էին, որ նույն տարվա հուլիսի 27-ի դրությամբ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը Հայաստանից հեռացել էր շուրջ 23 404 արցախցի, ավելի ուշ ԱԱԾ-ն Armenia Today-ին հայտնել էր, որ 2020 թվականից ի վեր՝ երկիրը լքած արցախցիների թիվը գրեթե 27 հազար է։

2024-ի օգոստոսի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Armenia Today-ի հարցին, մեկնաբանելով Հայաստանից արցախցիների արտագաղթի տեմպերը՝ հայտարարել էր, որ Հայաստանից մեկնող քաղաքացիների մեծ մասը մարդիկ են, ովքեր «չեն ցանկանում, որ իրենց երեխաները ծառայեն բանակում»:

Կարդացեք նաև՝

Արցախը համաշխարհային մամուլի էջերում 2023թ.

«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն

Բարձր հարկեր և աջակցության բացակայություն. ի՞նչ դժվարություններ ունի արցախյան բիզնեսը

telegram
Tags: 2023Արցախբռնի տեղահանումերկրորդ տարելից

Հարակից հրապարակումներ

Եվրոպայի սոցիալիստների կուսակցությունն Ադրբեջանին կոչ է անում ապահովել արցախահայության վերադարձը

ՀԿ-ն հայտնել է Արցախի հուշարձանի նկարը դպրոցից հեռացնելու դեպքի մասին

16 Հուլիս 2026 15:06

Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում ցուցահանդես-մրցույթի ժամանակ հեռացրել են աշակերտի՝ Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը պատկերող նկարը՝ այն...

ՖԻՖԱ-ն Ֆրանսիա-Մարոկկո խաղում արգելել է ցուցադրել Արցախի դրոշը

ՖԻՖԱ-ն Ֆրանսիա-Մարոկկո խաղում արգելել է ցուցադրել Արցախի դրոշը

13 Հուլիս 2026 13:38

ԱՄՆ-ում բնակվող հայ լրագրող Անդրե Խաչատուրյանն Արցախի դրոշը տարել էր ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչ հանդիպմանը, որն ավարտվել էր Ֆրանսիայի հաղթանակով՝ 2։0...

Բաքվում շարունակվել է հայ գերիների գործով վերաքննիչ բողոքների քննությունը

Բաքվում շարունակվել է հայ գերիների գործով վերաքննիչ բողոքների քննությունը

10 Հուլիս 2026 21:13

Բաքվում տեղի է ունեցել հայ գերիների գործով վերաքննիչ բողոքների քննությունը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նիստի ընթացքում Արցախի նախկին նախագահ Արկադի...

Ишханян: Баку использует позицию Еревана в вопросе армянских пленных

Բաքուն շահագործում է Երևանի դիրքորոշումը հայ գերիների հարցում․ Իշխանյան

09 Հուլիս 2026 17:02

Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի իշխանությունների աջակցության բացակայությունն օգտագործում են որպես...

Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է մի շարք կառույցների՝ Բաքու այցին աջակցելու համար

Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է մի շարք կառույցների՝ Բաքու այցին աջակցելու համար

08 Հուլիս 2026 14:58

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարել է, որ նախաձեռնել է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այցի նախապատրաստումը Բաքու՝...

Բաքվի վերաքննիչ դատարանը քննել է հայ գերիների գործով միջնորդությունները

Բաքվում շարունակվում է հայ գերիների գործով վերաքննիչ բողոքների քննությունը

07 Հուլիս 2026 23:19

Բաքվում շարունակվում է հայ գերիների՝ այդ թվում Արցախի նախկին ռազմական և քաղաքական առաջնորդների գործով վերաքննիչ բողոքների քննությունը, հայտնում են ադրբեջանական...

Load More
Xosum
  • Լուրեր
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09
Арман Царукян одержал победу над Джорджио Пулласом на турнире RAF 07

Արման Ծառուկյանը հայտնել է Օլիմպիական խաղերին մասնակցելու մտադրության մասին

18 Հուլիս 2026 23:36
Стрельба произошла на улице Мурацана в Ереване: есть погибший

Երևանում հնչած կրակոցների հետևանքով կա զոհ

18 Հուլիս 2026 22:55
Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

18 Հուլիս 2026 22:16
Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

18 Հուլիս 2026 21:30
CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

18 Հուլիս 2026 21:06

Ռուսաստանը պատրաստ է օգնել Բաքվին և Երևանին տրանսպորտային հարցերում․ Լավրով

18 Հուլիս 2026 20:21
Адвокат заявил о нарушении закона в деле экс-главы Конституционного суда

ՍԴ նախկին դատավոր Հրայր Թովմասյանը դիմել է ՄԻԵԴ

18 Հուլիս 2026 19:37
Армянские шахматисты заняли первые три места на турнире в Поти

Հայ շախմատիստները Փոթիում անցկացված մրցաշարի լավագույն եռյակում են

18 Հուլիս 2026 18:52
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ը հայտնել է հարձակումից տուժած վաճառողներին փոխհատուցելու մասին

18 Հուլիս 2026 18:16
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու
Իրավունք

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30

«Վեոլիա ջուր» ընկերության դեմ դատական խմբային հայցեր են նախապատրաստվելու, հայտնել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ...

Read moreDetails
США и Иран договорились о двухнедельном перемирии
Աշխարհում

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Խուզեստան նահանգում կառուցվող «Դարհովին» ատոմակայանին, գրել են մերձավորարևելյան լրատվամիջոցները։...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ