Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:56

Լեռնային Ղարաբաղի համար Սպուտնիկ V պատվաստանյութի 7500 կրկնակի դեղաչափ է ուղարկվել

Լեռնային Ղարաբաղի համար Սպուտնիկ V պատվաստանյութի 7500 կրկնակի դեղաչափ է ուղարկվել

Ապրիլի 26-ին «Աերոֆլոտի» առավոտյան չվերթով Լեռնային Ղարաբաղի բնակչության համար Մոսկվայից Երևան է ուղարկվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 7500 կրկնակի դեղաչափ, որը գտնվում է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում:

Այս մարդասիրական ակցիան նախաձեռնել է Ռուսաստանի կառավարությունը՝ Միջազգային հայ-ռուսական «Լազարևյան ակումբ»-ի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ:

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Լազարևյան ակումբի խորհրդի համակարգող Կոնստանտին Զատուլինն ասաց.

«Այս հումանիտար աջակցության կազմակերպման աշխատանքներն իրականացնելու համար որոշ ժամանակ պահանջվեց, քանի որ «Սպուտնիկ V» պատվաստանյութի պահանջարկը մեծ էր, և պետք էր այն խնայել Ռուսաստանի մարզերում սեփական բնակչության պատվաստումների մասին:

Գոհունակությամբ կարող ենք նշել, որ ռուսական պատվաստանյութի խմբաքանակներն արդեն հասել են Մերձդնեստրի և Դոնբասի հանրապետություններ:

Այսօր ես և ակադեմիկոս Կամալովը մեկնեցինք Երևան՝ մեզ հետ տանելով պատվաստանյութի խմբաքանակը, որտեղից էլ այն կուղարկվի Ստեփանակերտ՝ ռուս բժիշկներին»:

Աջակցությունն իրականացվում է ԼՂՀ նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Ռոբերտ Քոչարյանի և Արկադի Ղուկասյանի հետ համագործակցությամբ։ Լազարևյան ակումբի խորհուրդը հատուկ շնորհակալություն է հայտնում ԱՊՀ երկրների ինստիտուտի Լազարևյան ակումբի երևանյան գրասենյակի տնօրեն և պրոֆեսոր Ալեքսանդր Մարկարովին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+