Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:21

Հաթերքցիներին թույլատրվել է մուտք գործել համայնք

Հաթերքցիներին թույլատրվել է մուտք գործել համայնք

Հուլիսի 23-ից Մարտակերտի շրջանի Հաթերքի համայնքում կիրառվում են մուտքի և ելքի ժամանակավոր սահմանափակումներ: Այսօր՝ մինչ կեսօր, այդ սահմանափակումներից բացառություն է արվել Հաթերքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց համար՝ թույլատրելով նրանց մուտքը համայնք: Այս մասին հայտնում է Արցախ/Տեղեկատվական շտաբը։

Համայնքում ելքի ու մուտքի հատուկ ռեժիմ սահմանելու անհրաժեշտությունն առաջացել է տեղում կազմակերպված սգո արարողությանը մասնակցած անձանց մոտ կորոնավիրուսի հայտնաբերման պատճառով: Վարակակիրները ՀՀ-ից են ժամանել, և արարողությանը մասնակցելուց հետո է ստացվել նրանց վերաբերյալ ՊՇՌ թեստի դրական պատասխանը: Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիներն անմիջապես ուղարկվել են բնակության վայրի բուժհաստատություն: Եվ քանի որ սգո արարողության ժամանակ վարակակիր անձինք ունեցել են շփման մեծ շրջանակ, այդ պատճառով համայք ելքն ու մուտքը սահմանափակվել է: Անմիջական շփում ունեցած անձանց տեղափոխել են մեկուսացման վայրեր:

Առողջապահության նախարարության մասնագետները, ինչպես նաև Մարտակերտի շրջանի արագ արձագանքման խումբը, դեպքի առնչությամբ շարունակում են անհրաժեշտ աշխատանքները:

Հիշեցնենք, որ երեկ, ի կատարումն ԱՀ պարետի 2020 թ. հուլիսի 23-ի որոշման, ԱՀ ոստիկանության կողմից Մարտակերտի շրջանի Գետավան և Զագլիկ համայնքներից Հաթերք համայնք տանող ճանապարհների մուտքի մոտ տեղադրվել են հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+