Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:33

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը հայտարարել է, որ անհրաժեշտ է ներողություն խնդրել հայերից ցեղասպանության համար

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը հայտարարել է, որ անհրաժեշտ է ներողություն խնդրել հայերից ցեղասպանության համար

Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) կետրոնական վարչությունն ապրիլի 24-ի կապակցությամբ կոչ է արել ներողություն խնդրել հայերից, քանի որ վերականգնողական արդարադատությունը կենսական նշանակություն ունի հանրային համերաշխության կառուցման հարցում։

«110 տարի է անցել 1915 թվականի ապրիլի 24-ին սկսված էթնիկական ինքնության, հավատքի և մշակույթի ցեղասպանությունից, երբ  հարյուր հազարավոր հայեր կոտորվեցին։ Այս քաղաքականության և գործելակերպի արդյունքում այս հողերում այլ քրիստոնյա ժողովուրդներ նույնպես կոտորվեցին և սպանվեցին»,- ասված է հայտարարության մեջ:

Ըստ հայտարարության՝ քաղաքական և հասարակական մակարդակով պետք է ընդունվի, որ Թուրքիայի տարածքում ապրող որևէ էթնիկ ինքնություն, լեզու, մշակույթ կամ հավատք առավել չէ մյուսներից, այլ բոլորը հավասար են։

«Տարբերությունները ջնջելով միատարր հասարակություն ստեղծելու մոտեցումը/ընկալումը մոլորություն էր»,- շեշտել են կուսակցությունից։

Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվել նաև պաշտոնական Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանը։

«Չափազանց կարևոր է, որ խաղաղության և հավասար պայմանների մեջ ապրենք մեր տարածաշրջանի հնագույն ժողովուրդներից մեկի՝ հայ ժողովրդի և մեր հայ քաղաքացիների հետ։ Միևնույն ժամանակ՝ մեր տարածաշրջանի մի մասը կազմող ՀՀ-ի հետ դիվանագիտական, առևտրային, տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացումը և՛ ժողովուրդների համար անհրաժեշտություն է ու նրանց շահն է, և՛ Կովկասում խաղաղություն կառուցելու ուղին է»,- ընդգծել է կուսակցությունը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ էր հղել Թուրքիայի հայ համայնքին: Սակայն նա կրկին խուսափել էր «Ցեղասպանություն» եզրույթը հիշատակել և հրաժարվել էր զանգվածային սպանությունների պատասխանատվությունը դնել Օսմանյան կայսրության իշխանությունների վրա, ինչպես և ամեն տարի:

Ապրիլի 24-ին նշվում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, որը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Այս օրը հայերը և ամբողջ քաղաքակիրթ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում մարդկության դեմ կատարված հրեշավոր հանցագործության զոհերի հիշատակին, որը խլել է մեկուկես միլիոնից ավելի հայերի կյանք։

Կարդացեք նաև`

Ականատեսների հուշեր և փաստեր. Հայոց ցեղասպանության մասին գրքերի ընտրանի

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+