Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:10

ՀԱԵ Տավուշի և Ուկրաինայի թեմերն աջակցություն են հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսին

ՀԱԵ Տավուշի և Ուկրաինայի թեմերն աջակցություն են հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսին

ՀԱԵ Տավուշի և Ուկրաինայի թեմերն աջակցություն են հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։

Ուկրաինայի Հայոց թեմն անհանգստություն է հայտնել Հայաստանում և հատկապես եկեղեցու ներսում կատարվող իրադարձությունների վերաբերյալ:

«Դատապարտելի է մեզ համար տարբեր աստիճանակարգություն ունեցող մեր եկեղեցականների հակականոնական և պառակտիչ ընթացքը, որը ցավալիորեն արտահայտվում է իշխանությունների հակաեկեղեցական տրամադրություններին և հարձակումներին համահունչ»,- ասվում է հայտարարության մեջ, որն ստորագրել են թեմի 9 եկեղեցիների քահանաները:

Նրանք հիշեցրել են, որ հոգևորականներն ուխտ են անում՝ խոստանալով հավատարիմ մնալ Սուրբ Էջմիածնին, հնազանդվել և կատարել Սուրբ Գրիգոր Լուսավորչի գահին ուղիղ հաջորդականությամբ բազմած կաթողիկոսին: Վերոնշյալ հնազանդությունը արտահայտվում է նաև եկեղեցական արարողությունների և հատկապես Սուրբ պատարագի ժամանակ Ամենայն Հայոց հայրապետի, թեմակալ առաջնորդի, ինչպես նաև Հայաստան աշխարհի հիշատակմամբ:

Միտումնավոր կերպով այս հատվածի զեղջումը համապատասխանաբար հրաժարումն է տրված ուխտից, շեշտել են նրանք:

Տավուշի թեմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հաղարծին վանական համալիրում տեղի ունեցած քահանայաց ժողովը վերահաստատել է իրենց ուխտը՝ հավատարիմ մնալ եկեղեցու ուղղափառ վարդապետությանը, ծիսականոնական դրույթներին և Սուրբ Թադեի Աթոռի գահակալին՝ կաթողիկոսին։ Հայտարարությունն ստորագրել է թեմի 15 հոգևորական։

«Ելնելով ստեղծված և ոչ ընդունելի իրավիճակից՝ վերստին հաստատում ենք՝ շարունակել մեր հոգևոր ծառայությունը նվիրումով, արդարության և ճշմարտության բարձր գիտակցությամբ, հավատարիմ Սուրբ գրքի ճշմարտությանը և եկեղեցու սրբազան ավանդությանը՝ ի սեր մեր հավատացյալ ժողովրդի»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի հոգևորականների դասն իր հավատարմությունն էր հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսին։ ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը դատապարտել էր իշխանությունների «հակաեկեղեցական արշավը» և որոշ եկեղեցականների որդեգրած «կանոնազանց և պառակտիչ մոտեցումները»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Վերջինը տեղի էր ունեցել նոյեմբերի 30-ին՝ Սուրբ Սարգիս եկեղեցում, որից հետո թե՛ Փաշինյանը, թե՛ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը չէին պատասխանել Armenia Today-ի հարցին, թե ինչու է զեղչվել վեհափառի անունը։

Նոյեմբերի 30-ին եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Հայտարարությունն ստորագրել էր Հայ Առաքելական եկեղեցու 10 հոգևորական։ Նրանց մեծ մասն ավելի վաղ ստորագրել էր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հրաժարականը պահանջող հայտարարություն, ինչպես նաև մասնակցել էր Փաշինյանի հետ հանդիպմանը։ Կաթողիկոսի հրավերով դեկտեմբերի 10-12-ը կգումարվի Եպիսկոպոսաց ժողով։

Կարդացեք նաև՝

Պառակտիչ և զրպարտելի․ Արագածոտնի թեմի առաջնորդը դատապարտել է մի խումբ բարձրաստիճան հոգևորականների գործողությունները
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
Ինձ վերագրվող տեսանյութերը կեղծիք են և սուտ․ Արշակ արքեպիսկոպոս

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+