Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:17

ՀԱԵ Ռուսաստանի թեմը դատապարտել է որոշ եկեղեցականների «պառակտիչ մոտեցումները» և կաթողիկոսի դեմ հայտարարությունը

ՀԱԵ Ռուսաստանի թեմը դատապարտել է որոշ եկեղեցականների «պառակտիչ մոտեցումները» և կաթողիկոսի դեմ հայտարարությունը

Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը դատապարտել է իշխանությունների «հակաեկեղեցական արշավը» և որոշ եկեղեցականների որդեգրած «կանոնազանց և պառակտիչ մոտեցումները»։

Հայտարարության մեջ ընդգծվել են այն մոտեցումները, որոնք ՀԱԵ Ռուսաստանի թեմի ներկայացուցիչները դատապարտում են. ձեռնադրությամբ կամավոր ստանձնած ուխտադրության դավաճանությունը, ուղիղ վարդապետությունից շեղումը, Սուրբ պատարագի խորհրդի կամայական աղճատումը, փաստացի հրաժարումը օրինավոր, ազգընտիր հայրապետին ընդունելուց, Հայաստան և Արցախ աշխարհների համար աղոթքից։

«Մենք՝ Տիրախնամ թեմի հոգևոր սպասավորներս, մեր որդիական խոնարհումն ենք բերում և հայտնում անսակարկ հավատարմությունն ու նվիրումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, եկեղեցական կանոնակարգին և ազգընտիր գահակալ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ անշեղորեն  իրականացնելու հոգեխնամ մեր առաքելությունը հայ հոգևոր և ազգային անդաստանում»,- ասված է հայտարարության մեջ։

Դատապարտող հայտարարությանը միացել են թեմի բոլոր քահանաները, բացառությամբ քահանա Հակոբ Սարոյանի, ով News.am-ի տեղեկություններով՝ եպիսկոպոս Գևորգ Սարոյանի եղբայրն է, որը նոյեմբերի 27-ին մասնակցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

Հոգևորականներն ընդգծել են, որ Հայաստանի սահմանադրության 17-րդ հոդվածի 2-րդ և 18-րդ հոդվածի 2-րդ կետերը խախտած, երկրի օրենսդրությունը ոտնահարած իշխանությունների հետ գաղտնի գործարքների մեջ մտնելը և իշխանության կողմից միջամտությունը եկեղեցական ներքին կանոնակարգին օրինականացնելը ևս չի կարող ընդունելի համարվել։ Թեմը կոչ է արել հավատարիմ մնալ Մայր եկեղեցու միասնականությանը և հոգևոր ուխտին։

Փաշինյանի կազմակերպած հանդիպմանը մասնակցել էին եպիսկոպոսներ, որոնք, ըստ իշխանական լրատվամիջոցների, ստորագրել էին Մայր Աթոռի դիվանապետին դատապարտող հայտարարություն: Մասնավորապես, հանդիպմանը ներկա էին արքեպիսկոպոսներ Նավասարդ Կճոյանը, Աբրահամ Մկրտչյանը, Առաքել Քարամյանը, Վազգեն Միրզախանյանը, եպիկոպոսներ Անուշավան Ժամկոչյանը, Վրթանես Աբրահամյանը, Առաքել Տիգրանյանը, Սարոյանը։ Նրանք նոյեմբերի 29-ին կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+