«Մեր ձևով» շարժման համակարգող, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը հայտնել է հոկտեմբերի 18-ին նախատեսվող հանրահավաքի օրակարգը։
«Ժամը 16:30-ին հավաքվում ենք Երևանի Օպերայի հրապարակում, որտեղից միասին երթով կշարժվենք դեպի Սամվել Կարապետյանի («Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ-խմբ․) և եկեղեցու հայրերի ապօրինի կալանավորման վայր։ Երկու ժամ հատկացնենք մեր օրից, որ ունենանք արդարություն և բարեկեցություն մեր երկրում: Տաք կհագնվեք»,- գրել է Կարապետյանը։
Հունիսին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո, օգոստոսին նա հայտարարել էր «Մեր ձևով» ժողովրդական շարժման ստեղծման մասին, որն սկզբում կլինի ապաքաղաքական, այնուհետ քաղաքական հայտ կներկայացնի։
Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն ավելի վաղ ներկայացրել էր իր թիմի տեսլականը Գեղարքունիքի, ինչպես նաև Ալավերդու զարգացման մասին, հանդես եկել Լոռիում գործարաններ հիմնելու և Մեղրիում բնակարանային ներդրումների առաջարկով։ «Մեր ձևով» շարժումը կազմակերպել էր Գյումրիի տոնը։
Կարդացեք նաև՝
«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
«Իրավական ամենաթողություն է»․ Սամվել Կարապետյանի փաստաբանները կբողոքարկեն կալանքը երկարաձգելու որոշումը
«Լսել մարդկանց և կիսել գաղափարները»․ կայացավ Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






