Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:48

Ռուսական 102-րդ ռազմաբազայի՝ Հայաստանից դուրսբերման հարց օրակարգում չկա. ՌԴ դեսպան

Ռուսական 102-րդ ռազմաբազայի՝ Հայաստանից դուրսբերման հարց օրակարգում չկա. ՌԴ դեսպան

Ռուսական 102-րդ ռազմաբազայի՝ Հայաստանից դուրսբերման հարց օրակարգում չկա, հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Սյունյաց երկիր»-ի հետ հարցազրույցում:

«Այս մասին հստակ հայտարարել է նաև հայկական կողմը։ Ռուսաստանի ռազմական ներկայությունը շարունակում է մնալ Հայաստանի անվտանգության կարևորագույն երաշխավոր և տարածաշրջանային կայունության գործոն։ Մեր զինվորականները որևէ սպառնալիք չեն ներկայացնում տարածաշրջանում»,- ասել է դեսպանը։

Ռուսական ռազմական ներկայության մասին պայմանագիրն ստորագրվել էր Մոսկվայում 1995 թվականի մարտի 16-ին՝ 25 տարի ժամկետով՝ ավտոմատ երկարացումներով յուրաքանչյուր 5 տարին մեկ։ 2010 թվականին Երևանում երկու երկրների կողմից ստորագրվել էր լրացուցիչ արձանագրություն, որով երկարաձգվել էր Ռուսաստանի ԶՈւ ստորաբաժանումների տեղակայման ժամկետը մինչև 2044 թվական՝ նոր հետագա 5-ամյա երկարացմամբ։

Կոպիրկինը մեկնաբանել է նաև Ռուսաստանի դիրքորոշումը TRIPP-ի («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղին») վերաբերյալ՝ ասելով, որ պաշտոնական Մոսկվայի անփոփոխ հիմնարար առաջնահերթություններից մեկն է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումը։

«Աջակցում ենք բոլոր ջանքերին, որոնք ուղղված են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը։ Ինչ վերաբերում է «Թրամփի ուղուն», ապա Ռուսաստանի դիրքորոշումը կձևակերպվի, երբ ունենանք մանրամասն պատկերացում, թե ինչպե՞ս է տրանսպորտային այս նախագիծն իրականացվում»,- շեշտել է դեսպանը։

Ներկա պահին, ինչպես ընդգծել է դիվանագետը, համապատասխան աշխատանքները միայն սկսվում են, և անհրաժեշտ է համաձայնեցնել մանրամասները՝ փոխադրումների ռեժիմների, անվտանգ երթևեկության ապահովման վերաբերյալ։

«Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում անհրաժեշտ կլինի հաշվի առնել Հայաստանի ԵԱՏՄ անդամության հանգամանքները, ինչպես նաև ռուս սահմանապահների ներկայությունը հայ-իրանական սահմանին՝ հիմնված երկկողմ փաստաթղթերի վրա։ Մյուս կողմից, ռուսական կողմը պատրաստ է խորհրդակցությունների ինչպես հայ գործընկերների, այնպես էլ այլ շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ Թեհրանի հետ»,- ասել է նա։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 29-ին հայտարարել էր, որ ամերիկյան կողմի հետ գործարկման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ դեռևս չկան:


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+