ՀՀ քաղաքացիների գրեթե 14%-ը (աճել է 10,6%-ով) պատրաստակամություն է հայտնել քվեարկել Սամվել Կարապետյանի կողմից ստեղծված «Մեր ձևով» ուժի օգտին, եթե խորհրդարանական ընտրությունները կայանային հաջորդ կիրակի։ Այդ մասին վկայում են MPG/Gallup International Association-ի կողմից օգոստոսի 25-30-ը Հայաստանում անցկացված հեռախոսային հարցման արդյունքները 1100 անձի շրջանում։
Ըստ հարցման տվյալների՝ «Քաղաքացիական պայմանագրի» օգտին պատրաստ է քվեարկել 17,3%-ը (աճել է 4,2%-ով), իսկ «Հայաստան» դաշինքի օգտին՝ 6,4%-ը։ Բացի այդ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պատրաստակամություն է հայտնել 3,8%-ը, «Պատիվ ունեմ» կուսակցության օգտին՝ 3,4%-ը, «ԴՕԿ» կուսակցության օգտին՝ 2,5%-ը, «Հանրապետություն» կուսակցության օգտին՝ 1,1%-ը, ՀՅԴ-ի օգտին՝ 1,1%-ը, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին՝ 1%-ը։
Նավասարդյանը հայտնել է, որ «ՀՀ շնորհապետական կուսակցության» օգտին պատրաստ է քվեարկել 0,9%-ը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության օգտին՝ 0,8%-ը, «Ապրելու երկիր» կուսակցության օգտին՝ 0,8%-ը, «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության օգտին՝ 0,8%-ը, «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության» օգտին՝ 0,5%-ը։
Հարցման մասնակիցների 1,1%-ը տվել է այլ պատասխաններ, 16,3%-ը դժվարացել է պատասխանել, 5%-ը հրաժարվել է պատասխանել, իսկ 23,9%-ը նշել է, որ ընդհանրապես չի մասնակցի ընտրություններին։
Նավասարդյանը նշել է, որ հարցվածների մոտ 65%-ը դատապարտել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի կալանքը՝ հայկական իշխանությունների հակաեկեղեցական արշավի դեմ նրա հայտարարություններից հետո: Հարցվածների 48%-ն ընդհանրապես բացասական կարծիք է հայտնել Կարապետյանի ձերբակալության վերաբերյալ, իսկ 16,4%-ը՝ ավելի շուտ՝ բացասական կարծիք։
Հարցվածների 12,6%-ն ավելի շուտ դրական կարծիք է հայտել, իսկ 5,9%-ը՝ ավելի շուտ դրական: Իսկ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին հարցին 71,5%-ը «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին անվանել է քաղբանտարկյալ։
ՀՀ քաղաքացիների գրեթե 60%-ը բացասաբար է գնահատել արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանի և Միքայել Աջապահյանի կալանքի ժամկետը երկարաձգելու դատարանի որոշումը։ Հարցվածների 44,2%-ն ընդհանրապես բացասական է գնահատել կալանքի ժամկետը երկարաձգելը, 12,6%-ը՝ ավելի շուտ բացասական, 17,3%-ը՝ լիովին դրական, 7,7%-ը՝ ավելի շուտ դրական, իսկ 18,1%-ը դժվարացել է պատասխանել։
Հունիսին «Տաշիր» խմբի նախագահն աջակցել էր Հայ Առաքելական եկեղեցուն՝ հոգևորականների հասցեին իշխանությունների քննադատությունների ֆոնին։ Հունիսի 18-ին գործարարը երկու ամսով կալանավորվել էր՝ իբր իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով:
Հուլիսի 4-ին Կարապետյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունն «անելիք չունեն Հայաստանում»։ Հուլիսի 14-ին գործարարը հայտնել էր նոր քաղաքական թիմի ձևավորման մեկնարկի մասին։ Օգոստոսի 15-ին դատարանը 2 ամսով երկարաձգել էր Կարապետյանի կալանքը։
Օգոստոսի 29-ին Երևանում տեղի էր ունեցել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը։ Շարժումը, որն աշխատել է 5 ուղղությամբ, ծրագրային աշխատանքները կավարտի 4-5 ամսվա ընթացքում, որից հետո քաղաքական հայտ կներկայացնի։
Կարդացեք նաև՝
«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
«Իրավական ամենաթողություն է»․ Սամվել Կարապետյանի փաստաբանները կբողոքարկեն կալանքը երկարաձգելու որոշումը
«Լսել մարդկանց և կիսել գաղափարները»․ կայացավ Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը



































