«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը կնշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Բացի այդ, նրա խոսքով, «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը կնշանակվի Լոռու մարզպետ։
Թորոսյանն օգոստոսի 20-ին դիմել էր ԱԺ՝ վայր դնելու պատգամավորական մանդատը։ Տեղեկությունն Armenia Today-ին հայտնել էր ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։
ArmLur-ի տեղեկություններով՝ Թորոսյանը կնշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Մամուլը նաև գրել էր, որ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը կնշանակվի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։
Թորոսյանը 2018-2021 թվականներին զբաղեցրել էր ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը։ 2021 թվականի հունվարից հուլիս նա ղեկավարել էր վարչապետի աշխատակազմը, իսկ հունիսին ընտրվել էր Ազգային ժողովի պատգամավոր։



































