Իշխանությունները մտադիր են ևս մեկ անգամ խոշորացնել Վաղարշապատ համայնքը՝ միավորելով Խոյ համայնքի հետ, գրել է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի՝ զոհված ազատամարտիկ Մեխակ Մեխակյանի որդուն՝ Արգիշտի Մեխակյանին, իշխանությունները կնշանակեն Էջմիածնի քաղաքապետ։
Լրատվականի տեղեկություններով՝ ՀՀ վարչապատ Նիկոլ Փաշինյանին հավաստիացրել են, որ 3 տարի Խոյ համայնքը կառավարած Մեխակյանն իր ընտրողների շնորհիվ կկարողանա հաղթել Վաղարշապատի ընտրություններում։
«ՔՊ-ում միամտաբար կարծում են, թե Արմավիրի մարզպետ Մեխակյանը շարունակում է վայելել հորից «ժառանգած» վարկանիշը և այնպիսի թեկնածու է, որ Էջմիածնում իրավիճակ կփոխի, և իրենք Փարաքարի ու Գյումրու դիմաց ռևանշ կվերցնեն Էջմիածնում, նաև` Վանաձորում»,- նշել է թերթը։
Նշենք, որ 2024թ․ դեկտեմբերի 5-ից մինչ օրս Մեխակյանն Արմավիրի մարզպետն է։
Վաշարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանը մայիսի 15-ին հրաժարական էր տվել համայնքապետի պաշտոնից։