Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն օգոստոսի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել, տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։
Նրա լիազորությունների դադարեցված լինելու մասին արձանագրություն կկազմվի այն ժամանակ, եթե պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում գրավոր կերպով հետ չվերցնի հրաժարականի մասին իր դիմումը։
Օգոստոսի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Մկրչտյանը Լոռու մարզպետ է նշանակվելու։ Լոռու մարզպետի պաշտոնը թափուր էր մնացել Արամ Ղազարյանի՝ ՀՀ ՆԳՆ փոխնախարար, ոստիկանապետ նշանակվելուց հետո։


























