Օգոստոսի 18-22-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման մասին:
Նա նաև ասել է, որ ՀՀ կառավարությունը չի նախատեսում զգալիորեն ավելացնել պաշտպանության ծախսերը 2026 թվականի պետական բյուջեում:
Ադրբեջանը հայտնել է ռազմական ներուժը մեծացնելու և պատերազմին միշտ պատրաստ լինելու անհրաժեշտության մասին:
Այս շաբաթ Հայաստան են այցելել Իրանի նախագահն ու Ռուսաստանի փոխվարչապետը:
Հայաստանի և Իրանի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Հայտնի է դարձել, որ Արսեն Թորոսյանը նշանակվելու է սոցապնախարար, Արեն Մկրտչյանը՝ Լոռու մարզպետ:
Իշխող ուժից հայտարարել են՝ արտահերթ ընտրություններ չեն լինի:
3 ամսով երկարաձգվել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և գործով անցնող այլ անձանց կալանքը:
Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Փաշինյանի ավտոշարասյան մեքենայի վարորդը դատապարտվել է մեկուկես տարվա ազատազրկման:
Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու որոշման դեմ հատուկ վերանայման բողոք է ներկայացվել դատարան:
Հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է շուրջ 110 արձանագրություն:
Պուտինն ու Թրամփն աջակցություն են հայտնել ռուս-ուկրաինական պատվիրակությունների ուղիղ բանակցություններին:




































