• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2026 09:01
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Փաշինյանը հայտարարել է «խաղաղության հաստատման» մասին և պատասխանել Արցախի հարցի ու գերիների վերաբերյալ քննադատություններին

Արտաքին քաղաքական, Ներքաղաքական, Քաղաքականություն,
18 Օգոստոս 2025 22:31
ShareShareShare
telegram

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին, ինչպես նաև մեկնաբանել երկու երկրների միջև սահմանի սահմանազատման շարունակման, հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանների հարցը:

Վարչապետը նաև պատասխանել է Վաշինգտոնի համաձայնագրերում հայ գերիների և հայերի՝ Արցախ վերադարձի հարցերի բացակայության վերաբերյալ քննադատություններին:

Տարածաշրջանում խաղաղության հաստատումը և սահմանների հարցը

Կրկին թվարկելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների հիմնական կետերը՝ Փաշինյանը հայտարարել է, որ այս ամենը նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել: Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ից հետո «ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր Հարավային Կովկասում, բոլորովին նոր Հայաստանի Հանրապետությունում»:

Վարչապետը նաև մեկնաբանել է Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի տարածքի հարցը՝ հիշեցնելով, որ այն ավելի քան 200 քառակուսի կիլոմետր է: Նրա խոսքով՝ Վաշինգտոնի համաձայնագրերի համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվում է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, և իրավիճակը պետք է լուծվի սահմանազատման գործընթացում։

«Նոր տրամաբանությունն այն է, որ ասելիս, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաև, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո, և փոխադարձ այս հարցը պիտի լուծում ստանա սահմանազատման գործընթացում»,- ասել է նա։

Հաղորդակցությունների ապաշրջափակումը և գործընկերների մտահոգությունները

Փաշինյանը հայտարարել է, որ համաձայնագրերի արդյունքում օգոստոսի 8-ից հետո Հայաստանը դադարեցնում է 30-ամյա շրջափակումը։ Նա կրկին ընդգծել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակումը տեղի կունենա տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավասության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքների շրջանակներում։

Նրա ներկայացմամբ՝ Վաշինգտոնի հռչակագիրը նախատեսում է Հայաստանի տարածքով ճանապարհ բացել Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցության համար։ Այս գործընթացը, ըստ Փաշինյանի, պետք է իրականացվի պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման հիման վրա։

Վարչապետը նաև տեղեկացրել է, որ հաղորդակցության ուղիների վերականգնման, կառուցման հատվածներում նախ պետք է հստակեցվի, սահմանազատվի և սահմանագծվի հայ-ադրբեջանական պետական սահմանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը «սահմանի հատման պարզեցումների պատրաստակամություն է հայտնել»։

Կառավարության ղեկավարը նշել է, որ հռչակագրում ամրագրված է, որ Հայաստանը կհամագործակցի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանում «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) հաղորդակցությունների նախագծի իրականացման շրջանակը որոշելու համար։ Նա հավաստիացրել է՝ այս նախագծի վերաբերյալ ՀՀ-ի մի շարք տարածաշրջանային գործընկերների մտահոգություններն արդեն վերացվել են, բացի այդ ասել է, որ Երևանը կշարունակի համագործակցել գործընկերների հետ այս հարցի շուրջ։

Վաշինգտոնում կնքված համաձայնագրերում Արցախի հարցի բացակայությունը և բռնի տեղահանված անձանց վերադարձը

Փաշինյանը մեկնաբանել է իշխանությունների նկատմամբ քննադատությունը, որի համաձայն՝ Վաշինգտոնում կնքված համաձայնագրերը փակում են ղարաբաղյան հարցը։ Նա հիշեցրել է, որ նախկինում հայտարարել էր ղարաբաղյան շարժումը չշարունակելու անհրաժեշտության մասին։ «Առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէ»,- ասել է նա։

Վարչապետը նաև վերահաստատել է, որ իրատեսական չի համարում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերադարձի գաղափարները։ Փաշինյանի խոսքով՝ հակամարտության սկզբից փախստական դարձած անձանց վերադարձի հարցի բարձրացումը վտանգավոր և վնասակար է Երևանի և Բաքվի միջև խաղաղության համար։ Նրա խոսքով՝ այդ թեմաներն արծարծելու երկկողմ փորձերը «փախստականներին ոչինչ չեն տալու», իսկ պետությունների միջև դառնալու են լարվածության նոր աղբյուր։

Նա ասել է, որ իր այս մոտեցումները կիսել է պաշտոնական Բաքվի հետ։ «Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների ապագայի մասին մեր պատկերացումը հետևյալն է․ նրանք մեր և միջազգային հանրության աջակցությամբ պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում և այստեղ ապրեն, ստեղծագործեն, հաստատվեն՝ որպես Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ»,- ասել է նա։

Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցը

Փաշինյանն անդրադարձել է նաև խաղաղության համաձայնագրի նախագծում Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցի բացակայությունը՝ ասելով, որ 2022 թվականից ի վեր Հայաստանի իշխանությունները «լրջագույն ջանքեր» են գործադրել այս կետը համաձայնագրի տեքստում ներառելու համար, բայց որոշել են դա չանել, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե գերիների վերադարձի հարցը կորոշվի համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո։

«Որքան ձգվել են բանակցությունները, հասկացել ենք, որ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների հարցը Համաձայնագրի տեքստում ներառելը կարող է մեկնաբանվել, թե նրանց վերադարձը Համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետոյի հարց է, իսկ մենք այդ կանխավարկածով չենք առաջնորդվել ու չենք առաջնորդվում։ Այժմ էլ դիվանագիտական ահռելի աշխատանք է տարվում այդ խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար, ինչի արտահայտությանը վերջերս ականատես եղաք», - վստահեցրել է Փաշինյանը:

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որը օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:

telegram
Tags: АрменияԱդրբեջանԱրցախգերիներհաղորդակցությունների ապաշրջափակումՀայաստանՆիկոլ ՓաշինյանսահմանազատումՎաշինգտոնյան հռչակագիր

Հարակից հրապարակումներ

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45

Հայաստանը 64-րդ տեղն է զբաղեցրել 120 երկրների շարքում Չանդլերի պատշաճ պետական կառավարման 2026 թվականի ինդեքսում (CGGI)՝ զիջելով Ադրբեջանին, որը հայտնվել...

Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիր

19 Հուլիս 2026 23:42

Հայաստանը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) նստաշրջանում ներկայացրել է զբոսաշրջության ոլորտի համար թվային պլատֆորմի մշակման և ճգնաժամային իրավիճակների կառավարման ծրագիր, հայտնել...

«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արգելափակել է Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով քվեարկությունը՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի դիմումից հետո։ Այս...

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09

ՌԴ հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») հայտարարել է, որ առաջին անգամ կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված մի շարք փաստաթղթեր։...

СМИ: Католикос может пропустить первое заседание парламента нового созыва

Գարեգին Բ-ն նոր ԱԺ-ի առաջին նիստի հրավեր չի ստացել. «Հրապարակ»

18 Հուլիս 2026 11:39

Իններորդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստի առանցքային հարցերից է՝ արդյոք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կհրավիրվի՞ առաջին նիստին և իր հայրապետական...

Турция сняла ограничения на прямую торговлю с Арменией

Թուրքիայի մաքսային համակարգում ներդրվել է Հայաստանի կոդը․ ԶԼՄ

17 Հուլիս 2026 20:33

Թուրքիայի մաքսային (BILGE) համակարգում ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը, գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։ Նշվում է, որ Թուրքիայի...

Load More
Xosum
  • Լուրեր

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 20-ին

20 Հուլիս 2026 07:30
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45
Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիր

19 Հուլիս 2026 23:42
Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12 000 հա տարածք

Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12 000 հա տարածք

19 Հուլիս 2026 23:27
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16
ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45
21-ամյա երիտասարդը լողալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ն հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Հասարակություն

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 20-ին

20 Հուլիս 2026 07:30

Հայաստանում հուլիսի 20-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնել է...

Read moreDetails
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը
Տնտեսություն

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38

Հայաստանում 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորաշրջանառությունն աճել է 6,1%-ով, իսկ բեռնափոխադրումների ծավալը՝ 12,6%-ով։ Այս մասին...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ