Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:37

Թուրքիան ու Ադրբեջանը հայալեզու կեղծ էջերով հակահայկական թեզեր են տարածում․ թյուրքագետ

Թուրքիան ու Ադրբեջանը հայալեզու կեղծ էջերով հակահայկական թեզեր են տարածում․ թյուրքագետ

Թուրքիան ու Ադրբեջանը հայկական տեղեկատվական դաշտում հայալեզու կեղծ էջերով պրոթուրքական ու հակահայկական թեզեր են տարածում, գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Փորձագետի խոսքով` Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակը հայկական դիմադրությունը թուլացնելն ու վերջնականապես կլանելն է։

«Այդ նպատակով տարբեր հնարքների են դիմում։ Օրինակ՝ հայալեզու կեղծ էջեր են բացում Facebook ու այլ սոցցանցերում։ Թուրքիայի ու Ադրբեջանի քարոզչության գլխավոր թեզերից է «սաղ հանձնեք, հետո սահմանները կբացվեն ու լավ կապրեք»-ը։ Ներկայացնում են այնպես, թե, իբր, այդ գործողություններն արվում են «հանուն հայ ժողովրդի բարեկեցության»»,- հավելել է նա։

Նրա պնդմամբ, իրականում, Թուրքիան փակ սահմանը որպես խայծ օգտագործելու հնարքով, Հայաստանից միակողմանի զիջումներ կորզելով՝ ավելի մեծ շահ ու օգուտ է ստանում։ Գեղամյանի դիտարկմամբ՝ իրականում Թուրքիան որևէ լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում։

«Այն, որ Թուրքիան սահման բացելու նկատակ չունի, վկայում են նաև օրերս թուրքական Yetkin Report պարբերականի աղբյուրների փոխանցած տեղեկությունները։ Այսպես, համաձայն պարբերականի պետական աղբյուրների՝ օգոստոսի 8-ի նախաստորագրված Հայաստան-Ադրբեջան թուղթը «չի հանգեցնելու սահմանի բացման»», — ընդգծել է թյուրքագետը։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի, որը պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։

Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի կողմից։

ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հույս էր հայտնել, որ Անկարան փոխադարձությամբ կպատասխանի Հայաստանի կառավարության բարի կամքին՝ բացելով հայ-թուրքական սահմանը և հաստատելով դիվանագիտական հարաբերություններ։

Կարդացեք նաև՝

Փորձագետները գնահատել են վաշինգտոնյան պայմանավորվածությունները և «Թրամփի երթուղու» ստեղծման հնարավոր արդյունքները

ԱՄՆ միջանցքի նախագիծը Հայաստանին տալիս է ժամանակ, բայց ոչ երաշխիքներ․ Սուրեն Պարսյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+