Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:39

Սամվել Կարապետյանի ընտանիքը ՀՀ պետական մարմիններին պաշտոնապես ծանուցել է ներդրումային վեճ սկսելու մասին

Սամվել Կարապետյանի ընտանիքը ՀՀ պետական մարմիններին պաշտոնապես ծանուցել է ներդրումային վեճ սկսելու մասին

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի ընտանիքը ՀՀ պետական մարմիններին պաշտոնապես ծանուցել է ներդրումային վեճ սկսելու մասին, հայտնել է ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ ծանուցումը հիմնված է Հայաստանի և Կիպրոսի կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին 1995 թվականի հունվարի 18-ին ստորագրված համաձայնագրի վրա, որը ներդրողներին իրավունք է տալիս դիմել Միջազգային արբիտրաժ, եթե նրանց իրավունքները խախտվում են պետության կողմից:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ նման ընթացակարգերը բացասաբար են անդրադառնում երկրների ներդրումային գրավչության վրա։

Ըստ մամուլի ծառայության՝ Կարապետյանների ընտանիքը պահանջներ է ներկայացրել Սամվել Կարապետյանի և նրա բիզնեսի դեմ վարչապետի կողմից սկսված արշավի պատճառով, որը հաջորդել է «իշխանությունների կողմից հարձակման ենթարկված» եկեղեցու պաշտպանությամբ հանդես եկած գործարարի հարցազրույցին:

Վարչապետը, մասնավորապես, հայտարարել է Կարապետյանի ընտանիքին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի պետականացման մասին, այդ թվում՝ Կիպրոսում գրանցված Liormand Holdings Limited-ի միջոցով։

Հաղորդագրության համաձայն՝ ներդրումային վեճ սկսելու մասին ծանուցումը նախազգուշական բնույթ է կրում։ Դրանում բաժնետերերը պնդում են, որ հայ պաշտոնյաների գործողություններն «ինքնակամ են, խտրական, քաղաքական դրդապատճառներ ունեն» և ուղղված են ՀԷՑ-ի միջոցով Կարապետյանի ընտանիքին սեփականությունից զրկելուն:

Բաժնետերերի կարծիքով՝ այդ գործողությունները խախտում են 1995 թվականի հունվարի 18-ի Կիպրոսի հետ համաձայնագրով ՀՀ ստանձնած մի շարք պարտավորություններ, որոնք պետությունը պետք է կատարի:

«Նախ՝ հայ պաշտոնյաները չեն ապահովել Կարապետյանի ընտանիքի նկատմամբ արդար և հավասար վերաբերմունք, ինչպես նաև Հայաստանում ներդրումների պատշաճ պաշտպանությունն ու անվտանգությունը։ Երկրորդ՝ ի հեճուկս ներդրումային համաձայնագրի, ՀՀ ներկայացուցիչները քայլեր են ձեռնարկում ՀԷՑ-ի օտարման ուղղությամբ, ինչը փաստացի ունեզրկում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ընդգծվում է, որ եթե պատասխանատու պաշտոնատար անձինք շարունակեն խախտել համաձայնագրով և միջազգային իրավունքի նորմերով նախատեսված իրենց պարտավորությունները, Հայաստանի Հանրապետությանն սպառնում են միջազգային արբիտրաժային վարույթներ և ամբողջական փոխհատուցում վճարելու պարտավորություններ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ներկայումս Հայաստանն արդեն մի քանի հայցի է բախվում միջազգային արբիտրաժին Կիպրոսից, ԱՄՆ-ից, Կանադայից և Լիբանանից ներդրողների կողմից: Այս հայցերն օտարերկրյա ներդրողներին դուրս մղելու և նրանց օրինական իրավունքների իրացմանը խոչընդոտելու հայկական իշխանությունների անօրինական գործողությունների արդյունք են, ընդգծել է մամուլի ծառայությունը:

Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը: 

Ավելի ուշ ՔԿ-ն Armenia Today-ին հայտնել էր իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով Կարապետյանին կալանավորելու միջնորդության մասին։ Գործարարը չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն եվրոպական դատարանում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+