Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:02

Նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց՝ բանավիճել․ Սերժ Սարգսյանի գրասենյակ

Նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց՝ բանավիճել․ Սերժ Սարգսյանի գրասենյակ

Նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե՝ բանավիճել, 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը՝ անդրադառնալով մարտի 26-ին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված հայտարարություններին։

«Ճամարտակելու փոխարեն նա միայն մեկ բան կարող է անել՝ հաղթահարել վախերը և հրապարակել ընդհուպ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը բանակցային գործընթացի բոլոր փաստաթղթերը»,- պատասխանել են գրասենյակից:

Պատասխանում նշվել է, որ Փաշինյանի «հոգեկան անհավասարակշիռ վիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև իր իսկ պատճառով հաստատված ռազմաքաղաքական անհավասարակշռության հայելային արտացոլումն է»։

«Դա կապիտուլյանտը չի կարողանում թաքցնել Ալիևի պարտադրած ցածր նշաձողի ծանրության տակ մնացած վախերի պատճառով: Իր աղետալի գործունեությանը տրված բոլոր գնահատականներից՝ ազգային անվտանգության վտանգի աստիճանի հասած նրա հոգեվիճակն ամենաշատը վատթարանում է կապիտուլյանտ բնորոշումից»,- ասվում է հաղորդագրությունում:

Գրասենյակից նշել են նաև, որ Ադրբեջանի հետ հիմա էլ բանակցություններում «կրկնակապիտուլյացիայի ենթարկված անձը խղճուկ կապիտուլյացիայի է ենթարկվել բանականության ու բարոյականության հետ անհավասար պայքարում»:

Մարտի 26-ին  Փաշինյանը խորհրդարանում պահանջել էր, որ Հայաստանի երեք նախկին նախագահները կա՛մ ուղիղ եթերում բանավիճեն իր հետ Արցախյան հարցի կարգավորման շուրջ, կա՛մ դադարեցնեն հայտարարություններ անել այս թեմայով։

«Եթե բանավիճում եք, եկեք խոսենք։ Ես ձեզ հետ չեմ բանավիճի, ես ձեզ պատերով կտամ և այնտեղից ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն, երեքիդ էլ վերաբերվում է։ Հերիք է ներվերներիս հետ խաղաք։ Ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ»,- ասել էր վարչապետը։

Մարտի 27-ին ՀՀ երեք նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ներկայացուցիչներն արձագանքել էին Փաշինյանի կողմից հնչեցված հայտարարություններին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+