Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:26

Նախկին նախագահների ներկայացուցիչներն արձագանքել են բանավեճի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը

Նախկին նախագահների ներկայացուցիչներն արձագանքել են բանավեճի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը

ՀՀ երեք նախկին նախագահների ներկայացուցիչներն արձագանքել են մարտի 26-ին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված հայտարարություններին։

«Հիշեք. նա կկծի, կլացի, քացի կտա, կգոռա ու կսպառնա, որ կբողոքի վերին ատյաններ, կանի արդեն պատկերացնելին ու դեռևս անպատկերացնելին: Բայց երբեք չի հրապարակի ղարաբաղյան կարգավորման՝ Մինսկի խմբի պաշտոնական պլաններն ու Հայաստանի պաշտոնական պատասխանները, այդ թվում՝ իր կողմից մերժված 2019 թվականի պլանը: Թեթև տարեք, դա հին պատուհասական ադաթ է»,- Facebook-ում գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը Yerevan.Today կայքին ասել է, որ Փաշինյանի ելույթից պարզ է դառնում, որ վերջինս «բանավիճելու մանիակալ չբավարարված պահանջ ունի»։

«Լավագույն լուծումը մոտակա հոգեբուժարանում սանիտարների հետ բանավիճելն է: Իսկ ընդհանրապես, օղին դեղերի հետ չի կարելի խառնել»,- նշել է Միկոյանը։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, մեկնաբանելով վարչապետի ելույթը, մեջբերել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը․ «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»։

Մարտի 26-ին Փաշինյանը խորհրդարանում պահանջել էր, որ Հայաստանի երեք նախկին նախագահները կա՛մ ուղիղ եթերում բանավիճեն իր հետ Արցախյան հարցի կարգավորման շուրջ, կա՛մ դադարեցնեն հայտարարություններ անել այս թեմայով։ «Եթե բանավիճում եք, եկեք խոսենք։ Ես ձեզ հետ չեմ բանավիճի, ես ձեզ պատերով կտամ և այնտեղից ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն, երեքիդ էլ վերաբերվում է։ Հերիք է ներվերներիս հետ խաղաք։ Ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ»,- ասել էր վարչապետը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+