Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:02

«Նոր թակարդ է», «պետք է իրական քայլ անի»․ քաղաքացիները՝ Փաշինյանի՝ «Իրական Հայաստանի» շուրջ քննարկման հրավերի մասին

«Նոր թակարդ է», «պետք է իրական քայլ անի»․ քաղաքացիները՝ Փաշինյանի՝ «Իրական Հայաստանի» շուրջ քննարկման հրավերի մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 19-ին քաղաքացիներին ուղղված ուղերձում հայտարարել էր Հայաստանի նոր Սահմանադրության ընդունման համար համաժողովրդական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին: Վարչապետը ներկայացրել էր «Իրական Հայաստանի» գաղափարախոսության նախագիծը, որն ավելի վաղ առաջ էին քաշել ՀՀ իշխանությունները։

Փաշինյանը փետրվարի 27-ին քաղաքացիներին հրավիրել էր «Իրական Հայաստանի» գաղափարախոսության նախագծի քննարկմանը։ Մասնավորապես, նա առաջարկել էր կառավարության շենքում հավաքվել 20-30 հոգանոց խմբերով՝ հայեցակարգն «անկաշկանդ մթնոլորտում» քննարկելու համար։ Նշել էր, որ եթե ձևավորվեն 70 և ավելի հոգանոց խմբեր, ինքն անձամբ կայցելի նրանց բնակավայրեր և դասախոսություն կանցկացնի։

Armenia Today-ը հարցում է անցկացրել երևանցիների շրջանում՝ պարզելու նրանց վերաբերմունքը Փաշինյանի նախաձեռնությանը, նաև հարցրել ենք՝ պատրաստվո՞ւմ են մասնակցել քննարկմանը և ի՞նչ առաջարկներ ունեն կառավարության ղեկավարի վերաբերյալ։

Հարցվածների մեծ մասը բացասական է արտահայտվել իշխանությունների նախագծի մասին։ Գրեթե բոլոր հարցվածները հայտարարել են, որ չեն մասնակցի «Իրական Հայաստանի» գաղափարախոսության նախագծի քննարկմանը, որին իրենց հրավիրել է կառավարության ղեկավարը:

Հարցվածներից մեկը երկրի իշխանությունների նախագիծը հայ հասարակության համար «հերթական թակարդ» է անվանել։

«Ինչո՞ւ պետք է մասնակցենք մի բանի, որն ընդհանրապես աղերս չունի մեր ինքնության, արժեքների, արժանապատվության և պատվի հետ: Այն հակահայկական նախաձեռնություն է, որի նպատակը ժողովրդին անվտանգային օրակարգից շեղելն է։ Հերթական խայծն է, որը մատուցում են հանրությանը»,- նշել է տղամարդը։

Քննարկման հրավիրելու Փաշինյանի գաղափարը քաղաքացիներից մեկն «աբսուրդ» է որակել, որին չի պատրաստվում մասնակցել:

«Հուսով եմ՝ Հայաստանի բնակչության գիտակից մասը պետք է նույն դիրքորոշումն ունենա։ Սա նման է այն իրավիճակին, երբ ասում էր՝ սաղավարտներ գնեք ու մասնակցեք պատերազմին։ Հիմա էլ առանց զենքի գնում ենք թուրքին հանձնվենք։ Այն, ինչ կատարվում է, սարսափելի է»,- ասել է նա։

Մեկ հարցված էլ նշել է, որ Փաշինյանը պետք է նախ ինքը պատրաստվի, հետո նոր քաղաքացիների հետ այդ հարցը քննարկի։

«Եթե քննարկմանը մասնակցեի, կառաջարկեի իջեցնել բոլոր գները, քանի որ ժողովուրդն այդպես չի կարողանում ապրել։ Իրական Հայաստանը հզոր Հայաստանն է, որի համար պետք է շատ աշխատել»,- ընդգծել է քաղաքացին։

Մեկ այլ քաղաքացի էլ հայտարարել է, որ Հայաստանի իշխանություններն ընդունակ չեն լուրջ քայլերի։

«Նրանք ոչ մի լուրջ բան չեն անում։ Պարզապես վարկաբեկում, արժեզրկում են Հայաստանը, եկեղեցին, կրթությունը։ Ամեն ինչ ոչնչացնում են։ Մենք հայտնվել ենք ծանր ու աղետալի իրավիճակում։ Ժամանակին մասնակցել ենք հեղափոխությանը, բայց խաբվել ենք։ Իրենք հայկական իշխանություն չեն, թուրքերի շահերն են պաշտպանում, թուրքերի դրածոներն են»,- հայտարարել է տարեց տղամարդը։

Մանրամասները ՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+