ՄԻՊ Գրիստիննե Գրիգորյանը այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ մի քանի ուշագրավ փաստ հայտնեց, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանում գերության մեջ գտնվեղ տղաների նկատմամբ:
Անգամ զինվորական հոսպիտալում, երբ անձը գտնվել է բժշկական խնամքի ներքո, նրա նկատմամբ եղել է վատ վերաբերմունք, ասաց Գրիգորյանը: Որպես օրինակ ՄԻՊ-ն արձանագրեց առանց ցավազրկելու բժշկական միջամտությունը, երբ բժշկական պրատակոլով ցուցված է այդ դեպքում ցավազրկում:
Մանրամասնելով՝ պաշտպանն ասաց, որ խոսքը և՛ վիրահատության, և՛ կարեր դնելու, և՛ հետագա բուժման միջամտությունների մասին է: Նա նշեց, որ այս թեմայով փակ զեկույց է պատրաստվում:
Մանրամասները՝ տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







