Մենք խորապես մտահոգված ենք վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը։
ԵԺԿ-ն նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատին և դրա հիմնական սկզբունքներին համապատասխան։
«Մենք կոչ ենք անում բոլոր ներգրավված կողմերին խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, որպեսզի խուսափեն հետագա զոհերից, հատկապես քաղաքացիական բնակչության շրջանում»,- ասվում է հրապարակման մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







