Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:10

Այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք․ Փաշինյանը՝ Անկախության 35-ամյակին

Այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք․ Փաշինյանը՝ Անկախության 35-ամյակին

Հայաստանի Հանրապետությունը «մեր երազանքների հայրենիքն է», և այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չկա, պնդել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անկախության 35-ամյակին նվիրված ելույթում։

Նրա խոսքով՝ անկախ պետություն ունենալու շուրջ 500 տարվա երազանքն իրականացել է։ Այժմ Հայաստանը պետք է զարգացնել, դարձնել ավելի անկախ, ուժեղ, արդար ու անվտանգ և այդպիսին փոխանցել սերունդներին։

«Այլևս երբեք չպետք է լինի 500 կամ հինգ կամ մեկ տարի, որ մենք երազենք անկախության ու պետության մասին, այլևս ամեն տարի, ամեն օր պետք է ավելի լավ սովորենք՝ ինչ է նշանակում և ինչ է ենթադրում ունենալ պետություն, պետք է ավելի լավ սովորենք՝ ինչ է նշանակում պետություն, ինչ է նշանակում լինել քաղաքացի»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը պետությունը համարել է ինքնության ու մշակույթի պահպանման, պատմության շարունակականության, ազատության և անվտանգության երաշխավորը։ Նա ընդգծել է, որ անկախությունը քաղաքացիների ունեցած ամենակարևոր ձեռքբերումն է։

Փաշինյանն անդրադարձել է նաև պետության և քաղաքացու հարաբերություններին։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանում առկա բազմաթիվ չլուծված խնդիրները պետությունը պակաս սիրելու պատճառ չպետք է դառնան, քանի որ նման խնդիրներ կան բոլոր երկրներում։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն, Հայաստանը պետք է սիրի իր քաղաքացուն և գիտակցի, որ քաղաքացին պետությունը ստեղծել է իր անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունն ու երջանկությունն ապահովելու համար»,- հայտարարել է նա։

Փաշինյանի խոսքով՝ պետությունը պետք է ուժեղացնի քաղաքացուն, իսկ քաղաքացին՝ պետությանը։ Նա նշել է, որ կառավարության կրթական, բնակարանաշինական, առողջապահական և այլ ծրագրերն ուղղված են քաղաքացու ուժեղացմանը։

«Կրթությամբ, աշխատանքով, վճարված հարկերով ուժեղացրեք Ձեր պետությունը, և Ձեր պետությունն ավելի կուժեղացնի Ձեզ»,- կոչ է արել վարչապետը։

Անդրադառնալով անկախությունից հետո անցած ճանապարհին՝ Փաշինյանը նշել է, որ ազատ, անվտանգ, ժողովրդավարական և բարեկեցիկ երկրում ապրելու քաղաքացիների ակնկալիքները մասամբ կամ ամբողջությամբ չեն իրականացել։ Նա դա կապել է երկարատև հակամարտության և պարբերաբար բռնկվող պատերազմների հետ։

Փաշինյանը պնդել է, որ Հայաստանն Անկախության 35-ամյակը նշում է խաղաղության պայմաններում՝ հավելելով, որ խաղաղությանը հասել են հազարավոր մարդկանց կյանքի գնով։ Նրա առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը։

Հայաստանը սեպտեմբերի 21-ին նշում է Անկախության տարեդարձը։ 1991 թվականի այդ օրը անցկացված հանրաքվեի մասնակիցների մեծամասնությունը կողմ էր քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս անկախ և ժողովրդավարական պետություն ստեղծելուն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+