Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:11

«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Լիանա Մանուկյանն ԱԺ հանձնաժողովի նախագահ ընտրվեց

«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Լիանա Մանուկյանն ԱԺ հանձնաժողովի նախագահ ընտրվեց
Ազգային ժողովը օգոստոսի 21-ի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրել։ Ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։ Նա ընտրվել է 57 «կողմ» և 39 «դեմ» ձայներով։ Քվեարկությանը ԱԺ 105 պատգամավորից մասնակցել է 96-ը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում ավելի վաղ առաջադրել էր Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը, սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ էին քվեարկել, և Ֆարմանյանը չէր ընտրվել։

Օգոստոսի 20-ին ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը տեղեկացրել էր, որ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար խմբակցությունն առաջադրում է Մանուկյանի թեկնածությունը։

Մանուկյանն իր ելույթում նշել է, որ հնարավորություն կա ցույց տալու, որ Հայաստանի խորհրդարանը հասունանում է որպես իրական վերահսկողության ինստիտուտ։

«Շատ ժողովրդավարական խորհրդարաններում հենց ամենազգայուն հանձնաժողովների ղեկավարումը վստահվում է ընդդիմությանը»,- նշել է թեկնածուն՝ հավելելով, որ ժողովրդավարությունը մեծամասնության՝ իրեն վերահսկել թույլ տալու պատրաստակամությունն է։

Մանուկյանը կոչ է արել բոլոր գործընկերներին աջակցել այն սկզբունքին, որ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը վերապահվի ընդդիմադիր պատգամավորի։

Անդրադառնալով իր թեկնածության առաջադրմանը՝ Մանուկյանը նշել է, որ թեև իր կրթական ուղին այլ ուղղությամբ է եղել, մասնագիտական գործունեության ընթացքում երկար տարիներ աշխատել է ֆինանսների, տնտեսության և ֆինանսական կառավարման ոլորտներում։

Օգոստոսի 20-ին ԱԺ-ն ընտրել էր 12 մշտական հանձնաժողովից 9-ի նախագահներին․ 8-ը ՔՊ-ից են, մեկը՝ «Հայաստան» խմբակցությունից։ «Ուժեղ Հայաստանի» առաջադրած երեք թեկնածուները՝ Հայկ Ֆարմանյանը, Դավիթ Ղազինյանը և Արեգա Հովսեփյանը չէին ստացել անհրաժեշտ թվով ձայներ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+