Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:10

Որտե՞ղ է Վեհափառը․ «Ուժեղ Հայաստան»-ի հարցն ԱԺ նիստը նախագահողին

Որտե՞ղ է Վեհափառը․ «Ուժեղ Հայաստան»-ի հարցն ԱԺ նիստը նախագահողին

Նոր խորհրդարանի առաջին նիստի ժամանակ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները պահանջել են, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցի նիստին:

«Որտե՞ղ է Վեհափառը»,- հարցրել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո: Նրա պահանջը պաշտպանել են խմբակցության մյուս անդամները:

Ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները պահանջել են բացատրել նիստից կաթողիկոսի բացակայության պատճառները: Նիստը նախագահող, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Կնյազ Հասանովը կոչ է արել պատգամավորներին «լռել» և «չխանգարել» նիստը՝ հավելելով, որ նրանք կկարողանան խոսել, երբ հնարավորություն ունենան հարցեր տալ նիստի վերաբերյալ:

Այնուհետև Հասանովն ընթերցել է պատգամավորական երդումը: Ընդդիմադիր երկու խմբակցության՝ «Ուժեղ Հայաստան»-ի և «Հայաստան»-ի ներկայացուցիչները երդման ընթերցման ժամանակ չեն կանգնել և բանավոր չեն կրկնել այն՝ փոխարենը միայն ստորագրելով:

Լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Գարեգին Բ-ն, հնարավոր է, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ չմասնակցի խորհրդարանի առաջին նիստին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի գարնանից պահանջում է կաթողիկոսի հրաժարականը։ Հունվարի 5-ին Փաշինյանը և մի խումբ հոգևորականներ ստորագրել էին Հայ Առաքելական եկեղեցու բարեփոխումների ճանապարհային քարտեզը։ Իր նախընտրական ծրագրում «Քաղաքացիական պայմանագիրը» նշել էր ՀԱԵ-ն հարկելու և կառուցվածքը փոխելու մտադրության մասին։

ՀՀ գլխավոր դատատախազությունը փետրվարի 14-ին քրեական հետապնդում էր հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Մասյացոտնի թեմի կարգալույծ նախկին առաջնորդ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով և արգելել Վեհափառի ելքը Հայաստանից։ Հուլիսի 28-ին գործն ուղարկվել էր դատարան։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+