Իններորդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստի առանցքային հարցերից է՝ արդյո՞ք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կհրավիրվի՞ առաջին նիստին և իր հայրապետական օրհնանքը կհղի՞ պատգամավորներին, ինչպես ընդունված է նախորդ գումարումների խորհրդարաններում, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Պարբերականը հիշեցրել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Թերթի՝ Մայր Աթոռի աղբյուրների փոխանցմամբ՝ եկեղեցին մինչ այս պահը հրավեր չի ստացել։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը չի պատասխանել հեռախոսազանգերին։
Միևնույն ժամանակ, պարբերականի տվյալներով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչներն ակնարկում են, որ Վեհափառը կարող է խորհրդարան այցելել սեփական նախաձեռնությամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի գարնանից պահանջում է կաթողիկոսի հրաժարականը։ Հունվարի 5-ին Փաշինյանը և մի խումբ հոգևորականներ ստորագրել էին Հայ Առաքելական եկեղեցու բարեփոխումների ճանապարհային քարտեզը։ Իր նախընտրական ծրագրում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» նշել էր ՀԱԵ-ն հարկելու և կառուցվածքը փոխելու մտադրության մասին։






































