Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:42

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է․ ՔԿ

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է․ ՔԿ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից։

Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարել է, որ գործը կապված է հայկական և իրանական ընկերությունների մասնակցությամբ ներդրումային ծրագրի հետ։ Փաստաբանի պնդմամբ՝ ներդրումներն իրականացրել է հայկական կազմակերպությունը, իսկ հակառակ կողմը չի կատարել իր խոստումները և, կոպիտ ասած, խարդախություն է թույլ տվել։ Սակայն, ըստ նրա, փոխանակ տուժող ճանաչելու հայկական կողմին, քննությունը տուժող է ճանաչել փաստացի իրանական կողմին։

Անդրադառնալով փողերի լվացման մեղադրանքին՝ Սարգսյանն այն որակել է «ձևական»՝ վիճակն ավելի ծանրացնելու համար։ Նրա խոսքով՝ քննությունը ծագումը խեղաթյուրելու վերաբերյալ ոչինչ չի նկարագրել. «Կա գումար, հետևաբար՝ փողերի լվացում, բայց փողերի լվացումը բացարձակապես դա չէ»։

Փաստաբանը տեղեկացրել է, որ իրավապահները խուզարկություններ են իրականացրել շուրջ 80 հասցեում, ինչից հետո գործարանները, սպորտային համալիրն ու Օլիմպիական կոմիտեն կապարակնքվել են։ Նրա գնահատմամբ՝ պետության կողմից ձեռնարկությունների աշխատանքի դադարեցումը լուրջ վնաս է հասցնում թե՛ պետությանը, թե՛ ընկերություններին, իսկ 1000-ից ավելի քաղաքացիներ զրկվել են աշխատանքից։

Սարգսյանի խոսքով՝ պետական լծակներն ամբողջությամբ կիրառվում են Ծառուկյանի նկատմամբ, և այսօր նույնիսկ հիշել են Աբովյանի քննչական բաժնում գտնվող ինչ-որ քրեական գործի մասին։ Դրա շրջանակում որոշվել է առանձնատան տարածքում ազատ պայմաններում պահվող որոշ կենդանիների տեղափոխել կենդանաբանական այգու փոքր վանդակներ։

«Այս ամենն ուղիղ վկայում է այն մասին, որ կոնկրետ մի կետից հանձնարարել են հնարավոր բոլոր եղանակներով ցավեցնել, և սա իրավական գործընթացի հետ ոչ մի կապ չունի»,- հավելել է փաստաբանը։

Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:

Նշվում է, որ խմբի անդամները ԻԻՀ-ում գործունեություն ծավալող ընկերություններից ձեռք են բերել և ՀՀ են ներմուծել 52 միավոր տրանսպորտային միջոցներ, տեխնիկաներ, վառելիք և տարբեր տեսակի ապրանքներ, ապա ներկրումները քողարկելով տնտեսական գործունեություն ծավալելու ձևական դրսևորումներով, կեղծել են ներմուծման մաքսային հայտարարագրերը։ Ըստ ՔԿ վարկածի՝ հափշտակել են ընդհանուր 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամ արժողության գույքեր։

«Դրանց մի մասը նաև կեղծ փաստաթղթերի հիման վրա օտարելու եղանակով քողարկել են խարդախությամբ հափշտակված տրանսպորտային միջոցների և մյուս ապրանքների հանցավոր ծագումը, փոխակերպել և վաճառքից առաջացած գումարները միախառնել են իրենց այլ եկամուտներին՝ թաքցնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի և դրամական միջոցների իրական ծագման բնույթը՝ դրանց տալով օրինական տեսք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ծառուկյանին նաև մեղադրում են ԻԻՀ քաղաքացի Յ.Ի.-ից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով՝ 934 հզր 465 ԱՄՆ դոլար գումարի հափշտակության մեջ։

Ծառուկյանի նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը կազմակերպելը), 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը կազմակերպելը), հանցավոր խմբի անդամներից մեկի նկատմամբ՝ 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), հանցավոր խմբի մյուս անդամի նկատմամբ՝ 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։

Ծառուկյանից բացի մեկ անձ ևս ձերբակալվել է, մեկ անձի վերաբերյալ էլ կայացվել է ձերբակալման որոշում:

Այսօր ավելի վաղ ՔԿ-ից տեղեկացրել էին, որ քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում Ծառուկյանին առնչվող 70-ից ավելի հասցեում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ։

Ավելի վաղ՝ հունիսի 25-ին, ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել էր ԿԸՀ՝ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ։ Հունիսի սկզբին նրա դեմ հարուցվել էր քրեական գործ՝ հարկերից խուսափելու փաստով։

Ճնշումներն ընդդիմության նկատմամբ ուժեղացել էին խորհրդարանական ընտրություններից հետո։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 64 մանդատ, իսկ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» և Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքները՝ համապատասխանաբար 29 և 12 մանդատ։ Հուլիսի 4-ին 5 ընդդիմադիր ուժ, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստանը», Սահմանադրական դատարանի կողմից ընտրությունների արդյունքների հաստատումից հետո հայտարարել էին դիմադրության նոր փուլի մեկնարկի մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+