Դատախազությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
ԿԸՀ-ից Armenia Today-ին հաստատել են համապատասխան միջնորդության ստանալը։
Հունիսի 9-ի Ծառուկյանին արգելվել էր լքել ՀՀ-ն և արտասահման մեկնել։ Դատախազությունն Armenia Today-ին հայտնել էր, որ նա ներգրավված է քրեական գործում, որի մեղադրական եզրակացությունն արդեն իսկ հրապարակվել է։ Ըստ գերատեսչության՝ գործը վերաբերում է Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներին (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 8 տարի ժամկետով):
Կառավարության հունիսի 11-ի նիստին հաջորդած ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով 2017 թվականի ապրիլի խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառքի գործով Ծառուկյանի նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը, հայտարարել էր, որ որոշ դատավորներ կոռուպցիոներներ են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







