Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:26

Ավարտվել է Ծառուկյանի և ևս ութ մեղադրյալի գործով նախաքննությունը

Ավարտվել է Ծառուկյանի և ևս ութ մեղադրյալի գործով նախաքննությունը

Քննչական կոմիտեն (ՔԿ) ավարտել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ևս ութ մեղադրյալի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Ծառուկյանը մեղադրանքը չի ընդունում և այն անհիմն է համարում, Հանրային հեռուստատեսությանը հայտնել է նրա պաշտպան Սմբատ Մինասյանը։

Նշվում է, որ Ծառուկյանի և ևս ութ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել առանձնապես խոշոր չափերի խարդախության, շորթման, փողերի լվացման և դրանց կազմակերպման կամ օժանդակության համար։

ՔԿ-ի վարկածով՝ վարույթի դրվագներից մեկով Ծառուկյանի ղեկավարմամբ և կազմակերպմամբ կատարվել են առանձնապես խոշոր չափերի խարդախություն և փողերի լվացում։ Քննությունը պնդում է, որ Ծառուկյանը՝ Սեդրակ Առուստամյանի, Ռոմա Կարապետյանի, Համլետ Թումանյանի, Սինա Միարի, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Դալլաքյանի, Փաստաբանների պալատի անդամ Գևորգ Խաչատրյանի և Իրանի երկու քաղաքացու օժանդակությամբ, հափշտակել է Իրանի քաղաքացիներին պատկանող գույք։

Ըստ քննության՝ Իրան-Հայաստան լոգիստիկ բեռնափոխադրումների կապ ստեղծելու և երկու երկրի միջև առևտուրը զարգացնելու պատրվակով խաբեությամբ և վստահությունը չարաշահելով՝ հափշտակվել են գույք, տրանսպորտային միջոցներ, վառելանյութ, շինարարական և պարենային ապրանքներ։

ՔԿ-ն դրանց ընդհանուր արժեքը գնահատել է ավելի քան 8 մլրդ դրամին համարժեք 21 մլն դոլար։ Քննության վարկածով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն ու դրանից ստացված եկամուտները միախառնվել են օրինական եկամուտներին՝ դրանց ծագումը թաքցնելու նպատակով։

Մեկ այլ դրվագով Ծառուկյանը և վառելիքի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող Ռոմա Կարապետյանը մեղադրվում են Իրանի քաղաքացուն պատկանող 934 419 դոլարին համարժեք շուրջ 361 մլն դրամի վառելանյութը խաբեությամբ հափշտակելու մեջ։

Ըստ ՔԿ-ի՝ Իրանի քաղաքացուն ներգրավել են Իրան-Հայաստան վառելիքի ներմուծման գործարքում, ապա մոլորության մեջ գցելով՝ հափշտակել նրան պատկանող վառելանյութը։ Քննությունը պնդում է, որ հետագայում դրա հանցավոր ծագումը թաքցնելու միջոցով կատարվել է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում։

Վարույթի մեկ այլ դրվագ վերաբերում է 2008-2010 թվականներին լիբանանահայ գործարարի հետ Ծառուկյանի և Առուստամյանի հարաբերություններին։ Քննության վարկածով՝ Ծառուկյանը գործարարին առաջարկել է Հայաստանում համատեղ բիզնես սկսել՝ բացել ոսկյա զարդերի խանութ, արտերկրից զարդեր ներմուծել և վաճառել։ Նրանք նաև պայմանավորվել են խմելու ջրի արտադրություն հիմնելու և արտադրանքն արտահանելու շուրջ։

Մեղադրյալներից ութի, այդ թվում՝ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, ևս մեկի նկատմամբ՝ տնային կալանքը։

ՔԿ-ի տվյալներով՝ նախաքննության ընթացքում իրականացվել է շուրջ 70 խուզարկություն, ավելի քան 100 զննություն և շուրջ 40 հարկային ու մաքսային ստուգում։ Հարցաքննվել են վարույթին առնչվող հարյուրավոր անձինք, հայտնաբերվել է 54 տրանսպորտային միջոց և հատուկ տեխնիկա, որոնք ճանաչվել են իրեղեն ապացույց։

Քրեական հետապնդման ֆոնին՝ պետությանն էր անցել «Արարատցեմենտ» գործարանը, իսկ Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում նշանակվել էր պետական կառավարիչ։ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» համալիրը հուլիսի 16-ին անցել էր Երևանի քաղաքապետարանի սեփականությանը, իսկ հուլիսի 31-ին վերաբացվել «Երևան Ուելնես Սենթր» անվամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+