Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:42

Ֆոն դեր Լայենը պատրաստվում է հուլիսի 1-ին այցելել Հայաստան. ԶԼՄ

Ֆոն դեր Լայենը պատրաստվում է հուլիսի 1-ին այցելել Հայաստան. ԶԼՄ

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատրաստվում է հուլիսի 1-ին այցելել Հայաստան, հայտնել է Politico-ն՝ հղում անելով եվրոպական բարձրաստիճան աղբյուրներին։ 

Նշվում է, որ այցի կոնկրետ ծրագրերը դեռ վերջնականապես չեն հաստատվել, սակայն այն հստակորեն ուղղված է աջակցելու խորհրդարանական ընտրությունների արդյունքում վերընտրված Հայաստանի գործող կառավարությանը։ Ըստ աղբյուրի՝ այցն ուղերձ է այն մասին, որ Եվրոպան ՀՀ-ի կողքին է։

«Մենք տեսել ենք, որ երկիրը գտնվում է Ռուսաստանի ուժգին և հետևողական ճնշման տակ. այցն աջակցության ուժեղ ազդակ կհաղորդի՝ շարունակելով արդեն իսկ տրամադրված գործնական աջակցությունը»,- ասել է առաջիկա այցի վրա աշխատող ԵՄ պաշտոնյաներից մեկը։

Ըստ հրապարակման՝ ԵՄ պատվիրակության կազմում կլինի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ 

Ըստ լրատվականի՝ այցի պատճառով Բրյուսելը չեղարկել է հուլիսի 1-ին նախատեսված Եվրահանձնակատարների կոլեգիայի նիստը։ Պարբերականի երկու աղբյուրի համաձայն՝ սա հանգեցրել է մի շարք օրենսդրական նախաձեռնությունների քննարկման հետաձգմանը՝ ներառյալ պաշտպանական արդյունաբերության, միասնական շուկայի և պետական գնումների։

Ֆոն դեր Լայենի այցը Հայաստան կլինի երկրորդը վերջին 2 ամսվա մեջ։ Հանձնաժողովի նախագահը Երևանում էր մայիսին եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որից հետո մասնակցել էր ԵՄ-Հայաստան անդրանիկ գագաթնաժողովին։

ԵՄ-ն Հայաստանին 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն էր հատկացրել՝ Ռուսաստանի կողմից սահմանված առևտրային սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով՝ որպես նախկինում հայտարարված 50 միլիոն եվրոյի աջակցության փաթեթի առաջին տրանշ։

Ռուսական սահմանափակումների ֆոնին՝ ՀՀ իշխանությունները հունիսի սկզբին հայտարարել էին այլ երկրներ արտահանման հնարավորության և ՌԴ սահմաններից վերադարձվող ապրանքների սուբսիդավորման մասին։ Միաժամանակ, Երևանից ընդգծել էին, որ նպատակ չունեն ռուսական շուկայից արտահանումը վերաուղղել դեպի Եվրոպա։ 

Հունիսին Հայաստանից Լատվիա էր արտահանվել 5500, Լիտվա՝ 11 000, իսկ Ուկրաինա՝ 9500 ծաղիկ։ «Ռոսսելխոզնադզորում» նշել էին, որ 2025-ին ՌԴ-ում ծաղիկների ներմուծման ծավալը կազմել էր 96,2 մլն (հատ)։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մինչ այժմ հայկական խմիչքների, սննդամթերքի և ծաղիկների արտահանման 84%-ից մինչև 98%-ն ուղղվել էր ռուսական շուկա։ 

Կարդացեք նաև՝ 

Ծաղիկները սպասում են ընտրություններին

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+