Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:11

Երևանը բանակցում է Բաքվի հետ Սահմանադրության փոփոխության հարցի շուրջ. ԶԼՄ

Երևանը բանակցում է Բաքվի հետ Սահմանադրության փոփոխության հարցի շուրջ. ԶԼՄ

Խորհրդարանական ընտրություններում սահմանադրական մեծամասնությունից զրկվելուց հետո Հայաստանի իշխանություններն արևմտյան միջնորդների միջոցով փորձում են համոզել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ հրաժարվել ՀՀ սահմանադրությունը փոփոխելու պահանջից, գրել է «Հրապարակ» թերթը՝ վկայակոչելով կառավարական շրջանակների իր աղբյուրներին։

Պարբերականի տեղեկություններով՝ դրա դիմաց Երևանը Բաքվին առաջարկում է այլընտրանքային լուծումներ, մասնավորապես՝ բացառել երկրում ռևանշիստական տրամադրությունների հետագա զարգացումը։

2023 թվականից ի վեր Ալիևը ՀՀ սահմանադրության փոփոխությունը համարում է վերջնական խաղաղության պայմանագիր կնքելու հիմնական պայմաններից մեկը, 2026 թվականի փետրվարին նա կրկնել է իր այդ պահանջը։ Ըստ Բաքվի՝ ՀՀ սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղումը խնդրահարույց է։

Զուգահեռ՝ նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին սկսել էր բարձրաձայնել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ վարչապետի՝ Անկախության հռչակագրին հղումը կոնֆլիկտային է։ 

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ նախագծի տեքստը կհրապարակվի մարտին, որից հետո իշխանությունները մտադիր են սկսել իրազեկման արշավ, սակայն այն այդպես էլ չհրապարակվեց։ Հունիսի 10-ին նախարարը հայտարարել է, որ Սահմանադրության նոր նախագծի հրապարակման վերաբերյալ որոշումը կկայացվի առաջիկա շաբաթներին՝ չհստակեցնելով ճշգրիտ ժամկետը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+