Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:53

ՀԱԿ-ը քննադատել է Փաշինյանի «խաղաղության օրակարգը» և այլընտրանք առաջարկել

ՀԱԿ-ը քննադատել է Փաշինյանի «խաղաղության օրակարգը» և այլընտրանք առաջարկել

Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանն իր նախընտրական տեսահոլովակում հայտարարել է, որ Բաքուն, ստանալով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը, հրաժարվում է շարունակել սահմանազատման գործընթացը և դուրս չի բերում զորքերը Հայաստանի օկուպացված տարածքներից։ 

Ըստ նրա՝ չնայած պաշտոնական Երևանի միակողմանի զիջումներին, Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը և շարունակում է Հայաստանի շրջափակումը։ Փոխզիջումների գնալուց Բաքվի հրաժարվելու մասին է վկայում նաև այն, որ հայ գերիների վերադարձի հարցում որևէ առաջընթաց չկա։

Կոնգրեսի գնահատմամբ՝ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը չի կարող կայունություն երաշխավորել՝ դրանում առկա «թաքնված աշխարհաքաղաքական օրակարգերի» պատճառով։ Զուրաբյանի խոսքով՝ նախագծի առանցքային նպատակը Ռուսաստանի դուրսմղումն է տարածաշրջանից և Իրանի մեկուսացումը, ինչն անտեսում է նաև Չինաստանի ու Հնդկաստանի շահերը։ Նման միակողմանի մոտեցումը, ըստ թեկնածուի, ստեղծում է պայթյունավտանգ լարվածություն։

Որպես գործող իշխանության քաղաքականության այլընտրանք՝ ՀԱԿ-ն առաջարկում է անցնել «ԹՐԻՓՓ + ԲՐԻԿՍ» մոդելին: Զուրաբյանի պնդմամբ՝ այս ձևաչափը հնարավորություն կտա Հայաստանում համադրել գերտերությունների տրանզիտային շահերը՝ Հայաստանի համար ապահովելով «ինքնիշխան խաղաղություն»:

Հայաստանում մայիսի 8-ին պաշտոնապես մեկնարկել է հունիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։

Զուրաբյանը, որը 2025-ի վերջին ՀԱԿ-ի կողմից առաջադրվել էր վարչապետի թեկնածու, ապրիլի 10-ին հրավիրած ճեպազրույցում նշել էր, որ ընտրական պայքարի մեջ մտնում են որպես խաղաղության, ռացիոնալիզմի, ռազմավարական հաշվարկի, լիարժեք անկախության, պաշտպանության, տեխնոլոգիական հեղափոխության կուսակցություն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+