• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 12:47
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Ուժեղ բանակ, խելացի դիվանագիտություն, տնտեսական անկախություն․ Կարապետյանը՝ «Ուժեղ խաղաղության» մասին

Քաղաքականություն,
18 Մարտ 2026 16:55
ShareShareShare
telegram

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն ԱԺ ընտրություններին ընդառաջ «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի շնորհանդեսին հայտարարել է, որ իրենց հիմնական 3 ուղղությունն են ուժեղ բանակը, խելացի դիվանագիտությունն ու տնտեսական անկախությունը։ Շնորհանդեսի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքով։

Նա հայտարարել է, որ իր առաջարկած «Ուժեղ խաղաղության» հայեցակարգը հիմնված է այն համոզման վրա, որ խաղաղությունը պահպանվում է ուժով, ոչ թե թուլությամբ։

«Հանրահայտ կանոն է, պատերազմը գալիս է այնտեղ, որտեղ չկա ուժ: Թույլ բանակը հրահրում է թշնամուն, իսկ ուժեղ բանակը պահպանում է խաղաղությունը: Հայաստանը պետք է դադարեցնի խաղաղություն աղերսելու քաղաքականությունը և անցնի «Առաջնայինը՝ Հայաստանը և մեր շահերը» քաղաքականության»,- նշել է Կարապետյանը։

Նա կարևորել է պրոֆեսիոնալ բանակի ձևավորումը՝ նշելով, որ զինվորական ծառայությունը պետք է հիմնված լինի բարձր պատրաստվածության, ժամանակակից տեխնոլոգիաների և արժանապատիվ պայմանների վրա։ Կարապետյանը շեշտել է՝ հաճախ է մտածում, ինչպե՞ս կառուցել այնպիսի Հայաստան, որտեղ ծառայության տարիքին հասնելը լինի վստահության, ոչ թե վախի պատճառ:

Կարապետյանը նշել է, որ արժանապատիվ զինծառայությունը և դրանից հետո զինծառայողին արժանավայել կյանքն իր թիմի համար առաջնահերթություն է: Այս համատեքստում նշել է իր ծրագրի ու այն մշակելու գործընթացի մասին, որին մասնակցել են նաև միջազգային փորձագետներ։

«Մենք մշակել ենք «Ուժեղ խաղաղություն» համակարգային ծրագիր՝ անվտանգության և դիվանագիտության ոլորտի միջազգային փորձագետների հետ: Ուժեղ բանակի, խելացի դիվանագիտության և տնտեսական անկախության համակարգային ծրագրի իրագործման միջոցով ենք ունենալու ուժեղ Հայաստան»,- ընդգծել է նա։

Կարապետյանի խոսքով՝ հայրենիքն սկսվում է սահմանից, հայրենիքի նկատմամբ սերը՝ նույնպես:

«Հայաստանի սահմանները պետք է լինեն անկոտրուն և անխախտ։ Մշտական հետախուզական համակարգման կենտրոնները, անօդաչու հետախուզությունը և արհեստական բանականության վերլուծությունը հնարավորություն են տալու մեր սահմանները պահել անառիկ, իսկ մեր զինվորներին՝ պաշտպանված»,- շեշտել է նա։

Նրա խոսքով՝ պատմությունը ցույց է տվել, որ չհանձնվող և կառուցող ազգերն են հաղթում, և Հայաստանը կխոսի աշխարհի հետ վստահ՝ ուժեղի դիրքից։

«Մեր արտաքին քաղաքականությունը կլինի պրագմատիկ, հավասարակշռված: Արևելքի և Արևմուտքի միջև մեր վարած բանակցությունները կլինեն հստակ՝ պահպանելով մեր կարմիր գծերը։ Տարածաշրջանի հետ մեր կապերը կհիմնվեն փոխշահավետության սկզբունքի վրա, ոչ թե միակողմանի զիջումների: Մենք առաջարկում ենք ուժեղ, մնայուն խաղաղություն։ Ժամանակն է ուժեղ խաղաղության, վաղը ուշ է լինելու»,- վստահեցրել է նա։

Կարապետյանի դիտարկմամբ՝ ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի խնդրելու, այլ կառուցելու է սեփական ուժերով:

«Թույլերը չեն կարող լռեցնել ուժեղներին, Հայաստանը չի կարող լռեցվել, այլևս թույլ չենք լինելու»,- հավաստիացրել է նա։

Գործարարի խոսքով՝ իշխանության գալու դեպքում իր թիմը կշարունակի երկխոսությունը Հայաստանի ռազմավարական գործընկերների հետ՝ միաժամանակ խորացնելով կապերն այլ գերտերությունների ու երկրների հետ:

«30 տարի բիզնեսում ինքս նախ սովորել և իրացրել եմ հմտություններս բանակցելու ուժեղի դիրքերից: Հաստատել եմ կապեր աշխարհի տարբեր կենտրոններում: Այդ փորձն ու միջազգային կապերը ծառայեցնելու եմ Հայաստանի արտաքին քաղաքականությանը»,- նշել է նա։

Կարապետյանը նաև կարևորել է Սփյուռքի դերակատարությունը՝ նշելով, որ այն պետք է վերածվի ոչ միայն հուզական, այլև ռազմավարական ռեսուրսի՝ ներդրումների, ենթակառուցվածքների և միջազգային ազդեցության միջոցով։

Շնորհանդեսին «Ուժեղ Հայաստանն» առաջարկել էր 6 լուծում՝ ՀՀ անվտանգային համակարգն ամրապնդելու համար։

Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ դեկտեմբերի 30-ից, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։

Փետրվարի 11-ին Կարապետյանը միաձայն ընտրվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ։ Դատարանը մարտի 14-ին ևս մեկ ամսով երկարաձգել էր նրա տնային կալանքը:

Կարդացեք նաև՝ 

300 հազար նոր աշխատատեղ ու արդյունաբերացում. Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի ուժեղ Հայաստան

Ընտրական դաշտի նոր քարտեզը

telegram
Tags: «Ուժեղ Հայաստան» կուսակցությունանվտանգության հայեցակարգ

Հարակից հրապարակումներ

The Guardian: Царукян намерен достроить статую Христа после неудачи на выборах

Ծառուկյանը ՔԿՀ-ից հայտարարել է ՀՀ-ում առաջատար բուհի մասնաճյուղ բացելու ծրագրի մասին

21 Հուլիս 2026 10:39

Երկու ամսով կալանավորված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ շարունակելու է շինարարական ծրագրերը Հայաստանում, ինչպես նաև...

Փաշինյանը հաստատել է Մխիթար Հայրապետյանի սպասվելիք հրաժարականը

ԲՏԱ նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:08

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է Ազգային ժողովի պատգամավորական մանդատից, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։ Թերթի տեղեկություններով՝ Հայրապետյանը,...

СМИ: Араик Арутюнян может лишиться поста главы аппарата премьер-министра

Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 21:37

Արայիկ Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։Թերթին Կենտրոնական ընտրական...

«Ուժեղ Հայաստանը» մանդատների հետ կապված որոշում դեռ չունի․ Մելոյան

Գոհար Մելոյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ

20 Հուլիս 2026 20:52

«Ուժեղ Հայաստան» կուսակցության երրորդ համար Գոհար Մելոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ, հայտնել է Մելոյանը Facebook-ի իր էջում։ Նա նշել...

Ընդդիմադիր կին պատգամավորները կոչ են անում վերանայել Մանուկյանի կալանքը

Արեգնազ Մանուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա երկամսյա կալանքի որոշումը

20 Հուլիս 2026 18:17

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան՝ ընդդեմ առաջին ատյանի դատարանի կողմից...

ՀԿԿ-ն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների ձերբակալության մասին

«Ուժեղ Հայաստանի» համակիրներ են ձերբակալվել․ ՀԿԿ

20 Հուլիս 2026 15:17

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ են ձերբակալվել։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակել և նրանց մեղադրել Արարատի մարզի Մասիս համայնքի մի...

Load More
Xosum
  • Լուրեր
Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 12:16
Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

21 Հուլիս 2026 11:46
Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

21 Հուլիս 2026 11:40
Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

21 Հուլիս 2026 11:19
The Guardian: Царукян намерен достроить статую Христа после неудачи на выборах

Ծառուկյանը ՔԿՀ-ից հայտարարել է ՀՀ-ում առաջատար բուհի մասնաճյուղ բացելու ծրագրի մասին

21 Հուլիս 2026 10:39
Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

21 Հուլիս 2026 10:18
«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 09:54

«Արարատցեմենտը» հուլիսին նոր կառավարիչ կունենա․ Պապոյան

21 Հուլիս 2026 09:45
Иран выпустил ракеты в сторону Кувейта и Бахрейна после столкновения с США

Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:30
СМИ: Тегеран передал Вашингтону ответ и озвучил условия прекращения войны

ԱՄՆ-ն և Իրանը դիտարկում են 10-օրյա հրադադարի առաջարկը. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:22
Փաշինյանը հաստատել է Մխիթար Հայրապետյանի սպասվելիք հրաժարականը

ԲՏԱ նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:08
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 21-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

21 Հուլիս 2026 08:02
Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 21-ին

21 Հուլիս 2026 07:35
Կառավարությունը շուրջ 3,5 մլն դոլար է հատկացրել ԱԱԾ տեխնիկական վերազինմանը

«Պատիվ ունեմ» ծրագիրն առաջարկել են ներդնել ԱԱԾ-ում

21 Հուլիս 2026 00:51
Аделия Петросян без ошибок исполнила короткую программу на Олимпийских играх

Ադելիա Պետրոսյանը հայտնել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբից հեռանալու մասին

21 Հուլիս 2026 00:15
Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 23:49
Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են․ ԶԼՄ

Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել Տիգրան Արզաքանցյանի որդուն

20 Հուլիս 2026 22:48
Իրանի և ԱՄՆ-ի միջև գործում է հաղորդագրությունների փոխանակման հատուկ կապուղի

Միջնորդներն ԱՄՆ-ին և Իրանին առաջարկում են 10-օրյա զինադադար․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 22:17
СМИ: Араик Арутюнян может лишиться поста главы аппарата премьер-министра

Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 21:37
«Ուժեղ Հայաստանը» մանդատների հետ կապված որոշում դեռ չունի․ Մելոյան

Գոհար Մելոյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ

20 Հուլիս 2026 20:52
Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

20 Հուլիս 2026 20:12
Защита Баграта Галстаняна ходатайствовала о его участии в собрании епископов ААЦ

ՄԱԿ-ի սպասվող եզրակացությունը կարող է հանգեցնել «Սրբազան շարժման» գործի կարճմանը

20 Հուլիս 2026 19:19

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37
Власти предупредили о резком повышении уровня воды в реках Армении из-за циклона

Դատարանը Ռոման Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Քյոխի մասին տեղեկությունները

20 Հուլիս 2026 18:29
Ընդդիմադիր կին պատգամավորները կոչ են անում վերանայել Մանուկյանի կալանքը

Արեգնազ Մանուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա երկամսյա կալանքի որոշումը

20 Հուլիս 2026 18:17
Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

20 Հուլիս 2026 17:32
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա Ջուրն» արձագանքել է խմելու ջրի որակի մասին պնդումներին

20 Հուլիս 2026 17:26
Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20 Հուլիս 2026 16:44
Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

20 Հուլիս 2026 16:30
Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ
Տնտեսություն

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 12:16

Read moreDetails
Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)
Իրավունք

Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

21 Հուլիս 2026 11:46

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ