Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:37

Մատչելի տներ՝ երիտասարդ ընտանիքների համար․ Նարեկ Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստանի» 5-րդ քայլի մասին

Մատչելի տներ՝ երիտասարդ ընտանիքների համար․ Նարեկ Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստանի» 5-րդ քայլի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը ներկայացրել է երիտասարդ ընտանիքների բնակապահովման համար կուսակցության առաջարկները։

Կուսակցությունը ներդրումային ծրագիր է առաջարկել շինարարական ընկերություններին։ Ըստ ծրագրի՝ հողը, գազը, լույսը, ջուրն անվճար տրամադրելու են ընկերություններին, որի դիմաց կա՛մ այդ շինարարները վճարելու են բնակարաններով, կա՛մ իրենք են վաճառելու այն գնով, որը ֆիքսում է պետությունը։

«Դա հնարավորություն կտա մարդկանց վերցնել հիփոթեք, տների գինն էժան կլինի երիտասարդ ընտանիքների համար»,- ասել է Կարապետյանը։

Նա բնակապահովման հարցը կապել է ծնելիության բարձրացման խնդրի հետ՝ շեշտելով, որ ՀՀ-ին պետք են մեծ ընտանիքներ։

«Մեծ ընտանիքների համար մեզ պետք են բնակարաններ, տուն, որը մենք կապահովենք այս ծրագրով, հինգերորդ ծրագրով»,- հավելել է նա։

Փետրվարի 10-ին կուսակցության նախագահ էր ընտրվել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանը։ Կուսակցության համագումարում որոշում էր կայացվել վարչապետի թեկնածու առաջադրել Սամվել Կարապետյանին։ Փետրվարի 15-ին հայտնի էր դարձել, որ կուսակցության ցուցակն ընտրություններում կգլխավորի Կարապետյանի եղբորորդին՝ շարժման համակարգողը՝ որպես «անցումային համակարգող»։

«Տաշիր Արենայում» փետրվարի 25-ին տեղի կունենա երիտասարդների հանդիպումն «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորողի հետ: «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2025 թվականի դեկտեմբերի 8-ին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+