Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:14

7 նախարարից 5-ը չի ծառայել, և ունենք չծառայած վարչապետ. Նարեկ Կարապետյան

7 նախարարից 5-ը չի ծառայել, և ունենք չծառայած վարչապետ. Նարեկ Կարապետյան

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանել է հարցին, թե ինչո՞ւ չի զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության։

«Մեր երկրի վարչապետը, սոցապնախարարը, Էկոնոմիկայի նախարարը, Բնապահպանության նախարարը ծառայե՞լ են։ 7 տղամարդ նախարարից 5-ը չի ծառայել։ Ունենք ծառայող առաջնորդ և չծառայած երկրի վարչապետ։ Իմ դեպքում ժամանակին ծառայության ընդունելու համար ֆեյսբուքյան իմ էջում պատասխանել եմ այդ հարցին՝ 2018թ․-ին։ Ես այստեղ նշել եմ, որ պարտադիր զինվորական ծառայության եմ ուզում մասնակցել»,- նշել է նա։

Կարապետյանը հայտնել է, որ իրենց քաղաքական ուժի ռազմական-անվտանգային ծրագիրը մշակում են միջազգային ամենահայտնի մասնագետները։

«Մեր ձևով» շարժման համակարգողը հունվարի 22-ին ֆեյսվուքյան ուղիղ եթերում պարզաբանել էր, որ դեռ 8 տարի առաջ նամակ է գրել Հանրապետության գլխավոր զինկոմիսարին, որտեղ նշել է, որ սահմանադրական պարտքը կատարելու համար խնդրում է իրեն զորակոչել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:

Նախարարության պատասխանն, ըստ Կարապետյանի, եղել է բացասական:

«Բայց որպեսզի լրացնեմ ռազմական գիտելիքների բացը, ես եղել եմ առաջին սանը մի մեծ կառույցի, որը Հայաստանում այսօր մինչև զինվորական ծառայությունը և զինվորական ծառայությունից հետո ռազմական գիտելիքներ տալու ամենամեծ կառույցն է. հազարավոր երիտասարդներ են այնտեղ հաճախում։ Ես եղել եմ առաջինը, կարելի է ասել՝ իմ վրա է փորձարկվել այդ համակարգը, ես ուրախ եմ և շնորհակալ եմ այն հրամանատարից, ում հետ աշխատել եմ այս ուղղությամբ։ Մի օր կներկայացնեմ դա, երբ մենք ներկայացնենք մեր անվտանգային ծրագիրը», — հավելել էր նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+