Հունվարի 5-9-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
Երևանն ու Բաքուն փոխանակել են վաճառքի և գնման ապրանքների նախնական ցանկը:
Եկեղեցու հարցով Բարենորոգման խորհուրդ է ստեղծվել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուխտերթ է անցկացրել:
Կաթողիկոսը Սուրբծննդյան պատարագին հայտարարել է՝ եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների, բայց անսասան է:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում վերականգնողական աշխատանքները կավարտվեն մինչև ապրիլի 24-ը:
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան կվճարի Միքայելյանի տուգանքը՝ Tour de Ski-ի ժամանակ «Ադրբեջան» գրությունը ծածկելու համար։
Իրանում զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում, հաղորդվում է մի քանի տասնյակ զոհի մասին:
Հալեպում բախումներ են, հայերի բնակարաններ են վնասվել:
ԱՄՆ-ն հարվածել է Վենեսուելային, գերեվարել նախագահին ու մեղադրանք առաջադրել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







