Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 17:29

«Գյուղացին սնանկացել է», «չեմ բողոքում»․ հարցում՝ մթերքի գնի և որակի մասին

«Գյուղացին սնանկացել է», «չեմ բողոքում»․ հարցում՝ մթերքի գնի և որակի մասին

Հայաստանից մրգի և բանջարեղենի արտահանումը մեկ տարում ավելի քան չորս անգամ նվազել է։

Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) մայիսի 22-ից փուլ առ փուլ սահմանափակել էր հայկական ծաղիկների, մրգի և բանջարեղենի, իսկ հունիսից՝ գրեթե ամբողջ բուսական արտադրանքի ներմուծումը։

Սահմանափակումներ են գործում նաև ձկան, կաթնամթերքի, հանքային ջրի և ալկոհոլի որոշ խմբաքանակների նկատմամբ։ Ռուսական կողմը դա բացատրում է անվտանգության խախտումներով, իսկ մի շարք փորձագետներ սահմանափակումներում քաղաքական ենթատեքստ են տեսնում։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տվյալներով՝ անցած տարվա հունիսին Հայաստանից արտահանվել էր շուրջ 30 000 տոննա միրգ և բանջարեղեն, այս տարի՝ ընդամենը 6600 տոննա։ Ամենաշատը նվազել է ծիրանի արտահանումը՝ 24 000-ից մինչև 3000 տոննա։

Armenia Today-ը Երևանի բնակիչներից հետաքրքրվել է՝ վստահո՞ւմ են արդյոք տեղական մթերքի որակին և անվտանգությանը և նկատե՞լ են գների նվազում։

Հարցմանը մասնակցածների մեծ մասի կարծիքով՝ գները ոչ միայն չեն նվազել, այլև այս տարի ավելի բարձր են։

«Ահավոր ձևի թանկացել է, ոչ միայն բանջարեղենը, այլև կաթնամթերքը։ Պիտի ավելի լավ լիներ, բայց այս տարի շատ ավելի թանկ է»,- ասում է հարցման մասնակիցներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի դժգոհել է տեղական մրգի և բանջարեղենի որակից։

«Պոմիդորը շատ վատ որակ ունի, կտրում ես՝ սպիտակ է։ Այս տարի ավելի թանկ է, արտահանում էլ չկա»,- նշել է նա։ 

Հարցվածներից մեկի խոսքով՝ որակը տուժում է նաև այն պատճառով, որ գյուղացին մնացել է առանց աջակցության։

«Գյուղացին՝ արտադրող մարդը, այսօր սնանկացել է, ապրանքը տանում, թափում է»,- ասել է նա և հավելել, որ արտահանման խնդիրը քաղաքական է, իսկ Եվրոպա ինքնաթիռով տանելու դեպքում միրգը շատ թանկ կարժենա։

Որոշ քաղաքացիներ արժեքներից չեն դժգոհել։

«Ինչքան էլ թանկանա՝ նորմալ է»,- ասել է հարցվածներից մեկը, սակայն խոստովանել, որ վստահությունը նվազել է, երբ կրպակներում մրգերի վրա միջատասպան էին փչել և նշել, որ «մարդ վախենում է»։

Սեպտեմբերին Երևանի խանութներից մեկում վաճառվող մրգերի վրա միջատասպան էին փչել, այնուհետև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ստուգման արդյունքում հայտնաբերել էր դրա մնացորդները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+