Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:12

Սիրիայի հյուսիսային շրջանները վերահսկելու Անկարայի ցանկությունը շատ մեծ է, ինչը չի մտնում Մոսկվայի և Դամասկոսի ծրագրերի մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական կողմը բավարարված չէ Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքներով, և այդ պատճառով «Թուրքիան ավարտել է նախապատրաստությունը Իդլիբի վերաբերյալ իր ծրագիրն իրականացնելու համար… Իդլիբի գործողությունը միայն ժամանակի հարց է»: Նա նաև ակնարկել է, որ թուրքական կառավարությունը ծրագրում է Իդլիբը դարձնել «անվտանգ գոտի»։

Մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունները՝ Կրեմլում նշել են, որ եթե խոսքը գնում է սիրիական լեգիտիմ ուժերի դեմ գործողության մասին, ապա դա «իրադարձությունների զարգացման վատագույն տարբերակն է»: Ինչը միանգամայն բնական է, հաշվի առնելով, որ խոսքը գնում է ինքնիշխան պետության և ՄԱԿ-ի անդամի զորքերի դեմ ռազմական գործողությունների մասին։ Կարելի է ենթադրել, որ Թուրքիայի նման գործողությունները Ռուսաստանի կողմից կհամարվեն ներխուժում երկիր և օկուպացիա, որի լեգալ կառավարությանը Մոսկվան նույնպես լեգալ աջակցում է։

Ներկայիս իրավիճակը միանգամայն կանխատեսելի էր։ Մոսկվան և Անկարան, չնայած արտաքուստ միանգամայն բարեկամական թվացող հարաբերություններին, աշխարհաքաղաքական տարբեր հարցերի, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, և կոնկրետ՝ Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ միանգամայն անհամապատասխան պատկերացումներ և մոտեցումներ ունեն։

Միանգամայն բնական է, որ Բաշար Ասադի կառավարությունը Ռուսաստանի ակտիվ աջակցությամբ հակաահաբեկչական գործողություն է իրականացնում Հալեպի, Լաթաքիայի և Իդլիբի նահանգներում։ Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող և Թուրքիային սահմանակից Իդլիբ նահանգն այսօր, ըստ էության, սիրիական ընդդիմության (այդ թվում՝ իսլամիստների) վերջին հենարանն է։ Վերջին երկու ամսվա ընթացքում ռազմական գործողությունների արդյունքում Սիրիայի կառավարությանը հաջողվել է շուրջ 2 հազար քառակուսի կիլոմետր տարածք վերադարձնել իր վերահսկողության տակ: Եվ հիմա խոսքը զինյալների ամբողջական ոչնչացման մասին է։

Մինչդեռ Թուրքիան, որը հակաասադական ուժերի գլխավոր հովանավորն է, կոնկրետ գործողություններ է ձեռնարկում, որպեսզի իրավիճակը փոխի իր օգտին և զինյալների հետ միասին պահպանի վերահսկողությունը Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջանների նկատմամբ: Անկարան մշտական ռազմական գործողությունների գոտի է ուղարկում հարյուրավոր ռազմական տեխնիկա, այդ թվում ՝ տանկեր, զրահատեխնիկա և զինամթերքով բեռնատարներ՝ կառավարական զորքերից պահանջելով դադարեցնել Իդլիբում ահաբեկիչների դեմ գործողությունը: Վերջին օրերին բանը հասել է սիրիական և թուրքական զորքերի միջև բախումների։

Նման դասավորության դեպքում չի բացառվում նույնիսկ ռուս-թուրքական ուղիղ հակամարտությունը Սիրիայում, ինչը հազիվ թե ձեռնտու է Մոսկվային ու Անկարային՝ հաշվի առնելով նրանց տնտեսական ու ռազմաքաղաքական համագործակցության ներկայիս մակարդակը։

Վերջին շաբաթներին, Իդլիբում իրադրության սրման կապակցությամբ, ընթանում են փակ և ինտենսիվ ռուս-թուրքական բանակցություններ, որոնք, սակայն, դեռևս դրական արդյունքների չեն հանգեցրել: Ուստի առավել քան հավանական է, որ արդեն մոտ օրերս կարող է կայանալ Պուտին-Էրդողան հերթական հանդիպումը։

Այնուամենայնիվ, եթե նույնիսկ կողմերը, ինչ-որ պայմանավորվածությունների գան, ոչ մի երաշխիք չկա, որ դրանք չեն լինի այնքան ժամանակավոր և փխրուն, որքան մինչ օրս էին: Սիրիայի հյուսիսային շրջանները վերահսկելու Անկարայի ցանկությունը շատ մեծ է, ինչը, անկասկած, չի մտնում Մոսկվայի և Դամասկոսի ծրագրերի մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+