Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:24

«Հանրային խայտառակություն», «չեմ հետևում»․ քաղաքացիները՝ կաթողիկոսի դատի մասին

«Հանրային խայտառակություն», «չեմ հետևում»․ քաղաքացիները՝ կաթողիկոսի դատի մասին
Ութ տարի առաջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության սկզբում, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հեռացման հարցը բացահայտ օրակարգում չէր։ Այսօր իշխանությունն արդեն հրապարակավ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը, իսկ նա դատարանում է՝ մեղադրյալի կարգավիճակով։ 2020 թվականի պատերազմից հետո կաթողիկոսը միացել էր ընդդիմության՝ վարչապետի հրաժարականը պահանջող կոչերին։ 2022 թվականին Ադրբեջանի՝ Հայաստանի և Արցախի դեմ հարձակումից և Արցախի կորստից հետո՝ 2024 թվականի գարնանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը գլխավորել էր ընդդիմադիր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը և նույնպես պահանջել վարչապետի հրաժարականը։ Կաթողիկոսի փոփոխության հարցը ներառված էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրում։ Կաթողիկոսին փոխելու հարցը ներառված էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրում։ Իսկ մինչ այդ՝ 2026 թվականի հունվարին, վարչապետը հայտարարել էր «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման համակարգող խորհրդի» ստեղծման մասին։ 2026 թվականի փետրվարի 14-ին Գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել կաթողիկոսի նկատմամբ՝ սահմանափակելով նրա ելքը երկրից։ Գարեգին երկրորդը և վեց հոգևորական մեղադրվում են կարգալույծ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պարտականությունների կատարումը վերականգնելու վերաբերյալ դատարանի որոշման կատարումը խոչընդոտելու մեջ։ Օգոստոսի 7-ին այս գործով Վաղարշապատի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած առաջին նիստն ընդհատվեց 20 րոպե անց՝ դատավոր Հակոբ Մանուկյանի ինքնաբացարկի պատճառով։ Armenia Today-ը Երևանում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե ինչպես են քաղաքացիները վերաբերվում դատական գործընթացին և, նրանց կարծիքով, խնդիրը պետք է լուծվեր եկեղեցո՞ւ ներսում, թե՞ դատարանի միջամտությամբ։

Հարցված քաղաքացիների մեծ մասը դեմ է արտահայտվել կաթողիկոսին դատելու փաստին՝ նշելով, որ պետությունն իրավունք չունի միջամտել եկեղեցու գործերին, իսկ նման հարցերը պետք է լուծվեն Եկեղեցու ներքին կանոնակարգով։

«Կարծում եմ՝ կապ չկա Առաքելական եկեղեցու և օրենսդրության միջև ու նույն սկզբունքով չպետք է դատվեն»,- կարծիք է հայտնել քաղաքացին։ Մեկ այլ քաղաքացի կաթողիկոսին չնույնացնելով հասարակ քաղաքացու և պետական պաշտոնյայի հետ, ասել է, որ իշխանությունն իրավունք չունի կատել կաթողիկոսին։ «Կաթողիկոսը ո՛չ հասարակ մարդ է, ո՛չ էլ պաշտոնյա։ Նա Երուսաղեմին ենթակա մարդ է և ունի իր հիերարխիան։ Ղեկավարություն կոչվածը իրավունք չունի հարցեր լուծելու»,- ասել է քաղաքացին։ Որոշ քաղաքացիներ քննադատել են եկեղեցուն քաղաքականության մեջ ներգրավվելու համար և կողմ արտահայտվել դատավարությանը։ «Թող ինքն իր գործը անի, ի՞նչ գործ ունի քաղաքականության կամ բիզնեսի հետ»,- ասել է քաղաքացին։ Հարցված քաղաքացիների մի մասն ասել է, որ ճիշտ կլիներ հարցը լուծել ներքին, ոչ թե դատական կարգով։ «Ամեն ինչը պետք է ներքին պայմանավորվածությամբ լուծել․ համենայն դեպս, հանրային խայտառակությունից խուսափել է պետք»,- այսպես է ասել քաղաքացին։ Քաղաքացիներից մեկը կաթողիկոսի դատավարությանը «ազգային ողբերգություն» է որակել։ «Ազգային ողբերգություն, կարելի՞ է սրբության սրբի վրա ձեռք բարձրացնել, չի կարելի»,- դիրքորոշում է հայտնել մեկ այլ քաղաքացի։ Հարցված քաղաքացիներից մի քանիսը կարևորել են ոչ թե կաթողիկոսի կարգավիճակը, այլ օրենքի հավասար գերակայությունը բոլորի համար։ «Պետություն ունենք, պետության առաջ բոլորը հավասար պատասխանատու են, բոլորը՝ կաթողիկոս կլինի, թե հասարակ բանվոր»,- ասել է մեկ այլ քաղաքացի։ Հարցմանը մասնակցած որոշ քաղաքացիներ խուսափել են կարծիք հայտնել՝ կատարվածի մեջ քաղաքական ենթատեքստ տեսնելու և քաղաքական հարցերից խուսափելու պատրվակով։ «Քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում, չեմ կարող պատասխանել»,- ասել է քաղաքացիներից մեկը։ Իսկ քաղաքացիների մի մասն ասել է, որ հետաքրքրված կամ բավարար չափով տեղեկացված չեն կաթողիկոսի դատավարությունից և կարծիք հայտնել չեն կարող։ Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+