AntiFake.am-ի լրագրող Իշխան Խոսրովյանը ձերբակալվելուց 6 ժամ անց ազատ է արձակվել, հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նրան ժամը 8:30-ին տան բակից ձերբակալել էին «Արդարադատության իրականացմանը միջամտելուն օժանդակելու» կասկածով։
Նոյեմբերի 13-ին 2 ամսով կալանավորվել էին «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ, AntiFake-ի հիմնադիրներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Ձերբակալվել էր նաև կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում, Քննչական կոմիտեի հաղորդմամբ, 2 անձի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով-խմբ․):






































