«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, Armenia Today-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից:
ՔԿ-ից հավելել են, որ նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում, ՔԿ-ի հաղորդմամբ, 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով-խմբ․):
Նոյեմբերի 13-ին Սաղաթելյանի և Սամսոնյանի բնակարաններում խուզարկություններից հետո իրավապահները նրանց ձերբակալել էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։



























